«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին բրիտանացի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Ֆերնանդո Տորեսը կարող էր «քաղաքայինների» ակումբ տեղափոխվել:
«Միշտ այն կարծիքին եմ եղել, որ Ֆերնանդոն հիանալի հարձակվող է: 2 տարի առաջ, երբ նա դեռ հանդես էր գալիս «Լիվերպուլ»-ի կազմում, մենք ուսումնասիրում էինք Տորեսի իրավունքները ձեռք բերելու հնարավորությունը:
Սակայն նրա տրանսֆերային արժեքը շատ բարձր էր, և մենք որոշեցինք գնել Էդին Ձեկոյի իրավունքները: Իսպանացին և բոսնիացին տարբերվում են միմյանցից, սակայն երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են»,- նշել է Ռոբերտո Մանչինին:






































