Thursday, 25 06 2026
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ

Սահմանել դահճին.ճանաչել նրան դեմքով

Հայ ժողովրդին ոչ մեկն այսպես հետևողականորեն ու անխնա չի անարգել, որքան անկախ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող քրեական այս ռեժիմը: Այդ ռեժիմն անտեսանելի ու անիմանալի մի բան չէ. Այն ունի հստակ դեմք, անուն-ազգանուն, կոնկրետ հասցե, հեռախոսահամարներ, մակնիշներ, այսինքն՝ ինքնությունը հաստատող ամեն բան: Սակայն տասնամյակներ շարունակ հասարակությունը նրա դեմ մի տեսակ քոռ-քոռ է պայքարում. առավելագույնը գնում է ռեժիմի մայր օֆիսի մոտ՝ Բաղրամյան-26, և պահանջում այնտեղ նստած բոսսի հրաժարականը: Եվ քանի որ բոլոր ժամանակների ընդդիմադիր առաջնորդները խույս են տվել ռեժիմ կոչվածի հստակ ձևակերպումից, ուստի այսօր ռեժիմի լեշի մկանուքն ու փորոտիքը փորձ է արվում կախել սպառողական ցուցափեղկերից՝ որպես ռեժիմի դեմ պայքարի անփոխարինելի դեղուդարման: Ռեժիմի դեմքն այն աստիճանի է փսորվել և ծամածռվել, որ նրա ամենակարկառուն պարագլուխ Ռոբերտ Քոչարյանն է իր արյունոտ արմունկներով և այլ հանգամանքներով մտել պարի մեջ: Եվ իզուր են առանձիններն ապշում Քոչարյան-Տեր-Պետրոսյան պարազույգի երկրորդ հայտնությունից. Ջհանգիրյան Գագիկից Հոկտեմբերի 27-ի սոուսով ընդդիմադիր ստացած քաղաքական խոհարարի վարպետությանը չպետք է կասկածել: Այսօր էլ, քաղաքական բորշչի պատրաստություն է տեսնում մեծն խոհարարը և քանի որ նա ամեն ինչ գիտի, անգամ ամենալեզվանի ՀԱԿ-իստի լեզուն չի պտտվում նրան հարցնել, թե ռեժիմի միսը ծեծողն ու նրան Հաագա ճամփողն ինչպես է սողոսկել ռեժիմի բաժնետերերի խոհանոց և դարձել նրանց լափի սպասարկուն:

Ռեժիմականի հինն ու նորը չի լինում.հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ, և պատժից չեն կարողանալու խուսափել ոչ միայն ռեժիմի հայրերն ու որդիները, այլև քաղաքական համակարգի փոխարեն այստեղ ներդրված բոլոր այն կոռումպացված, ապազգային տարրերը, որոնք այս պահին իրենց գրպաններում ունեն կուսակցական կնիք: Հայաստանն այսօր հիվանդ երեխայի պես հալվում է բոլորիս աչքի առաջ. և խիստ ուշացումով, բայց հարկ է ի վերջո, սահմանել դահճին և ճանաչել նրան դեմքով:

Ով է քրեաօլիգարխիկ կոչված ռեժիմը

Սահմանադրական դատարանի նախագահն իր ինստիտուտով հանդերձ, թերևս, ավելի մեծ ավերածություններ է գործել Հայաստանում, քան երեք նախագահները միասին վերցրած: Որովհետև հենց Սահմանադրական դատարանն է Հայաստանի քաղաքացուց խլել նրան պատկանող իշխանությունը, որը պետք է քաղաքացին իրացներ ազատ ընտրությունների միջոցով: Գագիկ Հարությունյանին լրագրողներն անդրադառնում են, երբ նա կաթողիկոսի հանգույն և սեվ վեղարն ուսերին առած՝ բարոյախրատական ճառեր է կարդում հայ ժողովրդի գլխին, բայց ի վերջո, նա՛ է ռեժիմի կնքահայրերից մեկը: Այնպես որ, քրեաօլիգարխիկ ռեժիմի առաջամարտիկ լինելու համար անգրագետ լինելը պարտադիր չէ: Այդ ռեժիմի բաղկացուցիչն է նաև քաղաքական կոչված ողջ համակարգը՝ իշխանամետից մինչև կիսաընդդիմադիր և ընդդիմադիր, որովհետև նրանց բոլոր արարքները դուրս են հասարակական վերահսկողությունից, միտված են ինչ-ինչ սակարկությունների արդյունքում պահպանել կամ բազմապատկել սեփական ֆինանսական ակտիվները: Նախագահական ընտրություններին նրանք խնդիր էլ չունեն հասարակությունից ստանալ վստահության քվե, նրանք արդեն ձանձրացել են այդ պարտադիր, բայց միևնույն ժամանակ անիմաստ խաղից, ուստի արդեն չեն էլ ընկնում նման թիթիզությունների ետևից: Տեղական մանր-մունր իշխանիկները, ռեժիմի բիզնեսների կառավարիչները թող առանձնապես իրենց չերևակայեն: Ռեժիմի գանձապահները մանր խուլիգաններ ու գրպանահատներ են ընդամենը, և նրանց ամեն պահ ռեժիմը կարող է բանտ նետել կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների կամ էլ նախընտրական մարաթոնի դուխը տեղը պահելու շրջանակներում: Ուստի նրանք ռեժիմի խթանիչներ են ուղղակի: Անիմաստ է այսքանից հետո գրել, որ, ասենք, ռեժիմի բաղկացուցիչ որևէ օլիգարխ կամ կուսակցական ռմբարկու չի կարող կտրել այն ծառը, որի վրայից ինքն է կախված, բայց գրում ենք, որ ով կասկածի, բարձանա մոտակա ծառը և փորձի կատարել այդ գործողությունը: Արդյունքներն ուսանելի կլինեն այն բոլոր կուսակցությունների համակիրների համար, որոնց առաջնորդներն այսօր իրենց չեն խնայում և ոտով-գլխով խրվել են այն աճուրդում, որտեղ Հայրենիք է վաճառվում:

Ելքը մեկն է. Հայաստանը պիտի ազատագրվի իրեն մահվան դուռը հասցրած և մինչև հատակը աղտոտված այն հին ու նոր կուսակցություններից, որոնք կտրված են հանրային պատվերից և աղերս անգամ չունեն հասարակական այսօրվա սպասումների, արդիականացվող նոր աշխարհի օրակարգի հետ: Ռեժիմի ստնտուն նրանք ենք և նրանց կարելի է ասպարեզից հեռացնել մեկ ճանապարհով՝ քաղաքացիական ակտիվ վարքով, քաղաքացիական բազմաբևեռ և մշտարթուն շարժումներով: Ի գործ: Որովհետև անիմաստ է քաղաքական պրոցես, քաղաքական համակարգ ակնկալել մի երկրից, ուր տասնհինգ տարի այլասերված է սահմանադրությունը, և տապալված՝սահմանադրական կարգը:Հայ ժողովրդին ոչ մեկն այսպես հետևողականորեն ու անխնա չի անարգել, որքան անկախ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող քրեական այս ռեժիմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում