Մեկ տարի առաջ որոշ հասարակական շինությունների նախագծեր հայտնվել են Google Maps-ում` Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: Այժմ դրանք հասանելի են ցանկացած համակարգչից: Առայժմ տեսանելի են որոշ տարածքներ Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում և Ճապոնիայում:
Հասանելի շինությունների ցանկում են ավելի քան 10 000 խանութներ, առևտրի կենտրոններ, օդանավակայաններ, կայարաններ, գրադարաններ, թանգարաններ: Նախագծերը կարող են օգնել, օրինակ, առևտրի կենտրոններում ուղիներ առաջարկելով:
Google–ը նաև առաջարկում է գործիքներ, որպեսզի շինությունների տերերը կարողանան իրենց տարածքների նախագծերն ավելացնել Google Maps-ում:











































