«Ցանկացած պարագայում՝ արդյունքի հասնելու համար պետք է պայքարել: Մարդկությունը, պետությունները ցույց են տվել, որ իրենք կայանում են միմիայն ակտիվ անձանց պայքարի արդյունքում: Հայաստանն էլ պետք է կա՛մ անցնի այդ ուղին, կա՛մ նորից կարող է կորցնել պետականությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
Կիվիրյանի խոսքով՝ որպեսզի պայքարը արդյունք տա, պետք է մշակվեն պայքարի նոր մոդելներ. «Այնտեղ, որտեղ մարդիկ տեսնում են պայքարը կտա արդյունք՝ հազարներով գնում-միանում են: Խնդիրն այն է, որ մեր փոխարեն ոչ մեկը մեր երկրի խնդիրները չի լուծելու: Քրիստոսը երկնքից չի իջնելու ու մեր փոխարեն լուծի Հայաստանի Հանրապետության խնդիրները… մեր խնդիրները կարող ենք լուծել մենք՝ համառ, անզիջում պայքարի արդյունքում»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: