Երեկ` նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 10:00-ի սահմաններում Երևան քաղաքի Վանցյան 2-րդ շենքի բնակիչ 29-ամյա Ռաֆայել Մանուկյանը, վարելով «Օպել Աստրա» մակնիշի 33 VԼ 499 համարանիշի ավտոմեքենան, Այվազովսկի փողոցի թիվ 45/5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Ազատամարտիկների 5-րդ նրբանցքի բնակիչ 76-ամյա Ալբերտ Վարդանյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով` մահացել է:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:









































