Վաշինգտոնում ԱՄՆ պետդեպարտամենտի շենքում բռնկված հրդեհի հետևանքով լուրջ այրվածքներ են ստացել երեք մարդ: Հրդեհը սկսվել է երևանյան ժամանակով ժ. 02:00-ին:
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, սակայն աշխատակիցները կարողացել են կրակը մարել մինչ նրանց ժամանումը: Աշխատակիցներից մեկը, ով պայքարել է կրակի դեմ, կյանքին սպառնացող այրվածքներ է ստացել: Մյուս երկուսի վիճակն այնքան էլ ծանր չէ: Երեք աշխատակիցներն էլ տեղափոխվել են հիվանդանոց՝ հաղորդում են համացանցային լրատվամիջոցները:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի հաղորդմամբ` հրդեհը սկսվել է շենքի տեխնիկական հատվածում ստուգման ժամանակ: Նրա խոսքերով՝ իրականացվել է աշխատակիցների արագ դուրսբերում շենքից: Կրակը մարելուց հետո դիվանագետները վերադարձել են իրենց աշխատավայրեր:
Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում:










































