Եգիպտոսի ամբողջ տարածքով մեկ դատավորները գործադուլ են հայտարարել ի նշան բողոքի` նախագահ Մուհամմադ Մուրսիի որոշումների դեմ, հաղորդում է ITAR-TASS-ը:
Կահիերում, Ալեքսանդրիայում և մի շարք այլ քաղաքներում տարբեր աստիճանների դատավորները հրաժարվել են դուրս գալ աշխատանքի:
Նախագահի կողմից հրապարակված սահամանադրության հռչակագիրը սահմանափակում է դատավորների իրավունքները և հնարավորությունները: Այս քայլը, ըստ էության, հեղաշրջում է երկրի դատական համակարգում:
Հռչակագրի համաձայն` Մուրսիի` նախագահի պաշտոնը զբաղեցնելու պահից ի վեր ստորագրած ցանկացած օրենք և հրամանագիր չի կարող բողոքարկվել կամ չեղյալ հայտարարվել: Բացի այդ՝ դատական համակարգը այսուհետ իրավունք չունի արձակել Եգիպտոսի խորհրդարանի վերին պալատը կամ սահմանադրական ասամբլեան:









































