Գերմանական «Շալկե»-ի ու Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը հայտնվել է Լոնդոնի «Արսենալ»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 29-ամյա հարձակվողը լոնդոնյան ակումբ տեղափոխվելու մեծ հնարավորություններ ունի:
Հատկանշական է, որ շուտով լրանում է Հունտելարի ու «Շալկե»-ի պայմանագրի ժամկետը, իսկ կողմերը նոր պայմանագրի շուրջ համաձայնության չեն գալիս:







































