Monday, 13 05 2024
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին

Որպեսզի ժողովուրդը չմնա փլատակների տակ, հիմնադիր խորհրդարանը կօգնի ինքնակազմակերպվել

Նախախորհրդարանի անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը համոզված է` իշխանափոխությունը սարերի հետևում չէ, այդ փոփոխության դեպքում կարևոր առաքելություն ունի կատարելու հիմնադիր խորհրդարանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սարուխանյանը նշեց, թե մախախորհրդարանի ստեղծման պահից հենց իրենց նպատակն էր նախապատրաստել հիմնադիր խորհրդարանի ծնունդը, սա փոփոխություն չէ, սա տրամաբանական, այսինքն` գործնական շարունակություն է: «Հիմնադիր խորհրդարանն, ըստ երևույթին, այն կառույցն է լինելու, որն իր վրա վերցնելու է հենց անցողիկ շրջանը: Մենք համոզված ենք, որ այս իշխանություններն այլևս գոյություն ունենալ չեն կարող: Սա հայաոչնչացման դարբնոցի վերածված մի կառույց է: Ես անձամբ շատ խորն ուսումնասիրել եմ հարցը, հնարավոր չի մի իշխանության ներկայացուցիչ այդ աստիճանի ագահ լինի կամ անունակ` պետությունը ղեկավարելու, եկել եմ եզրակացության, որ ամենը կատարվում է դիտավորալ»,- ասաց նա` նշելով, թե դիտավորյալ հայաթափում են, տնտեսությունը սպանում, որ դրա նշույլներն էլ կենտրոնանան մի քանի հոգու ձեռքում, որպեսզի այդ կերպ կառավարեն կամ ոչնչացնեն Հայաստանը:

Սարուխանյանի խոսքով` այսօրվա իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին, այսինքն` Հայաստանը նման է մի փայտի կտորի, որ ընկել է սելավային գետի մեջ, ու որ ափ կուզեն, էն ափ էլ կգցեն, այսինքն` ինքնակառավարում չկա, որ կարողանա ինքն իրեն բերել այս կամ այն ափ, ինքնուրույն որոշումներ կայացնել: Այդ առումով նա կարծում է, որ հիմնադիր խորհրդարանն ի զորու կլինի իրադրությունը փոխելու և գործն իշխանափոխության հասցնելու: Հիմնադիր խորհրդարանին միանալու հնարավորություն ունեն նաև սփյուռքի մեր հայրենակիցները, այստեղ, սակայն, գործում է պարտադիր պայման` վերադառնալ և բնակվել հայրենիքում: Նա նշեց, թե այդ պայմանն ընդունող թեկնածուներ արդեն կան և ինքնառաջադրվել են:

Հիմնադիր խորհրդարանը 65 հոգանոց կառույց է, սակայն առաջադրվողներն արդեն 100-ից ավել են: Սարուխանյանի խոսքով` առաջին անգամ է, որ գործող իշխանություններին զուգահեռ ստեղծվում է մի կառույց, որ ճիշտ է, լիարժեք իշխանություն չի ունենալու` ոչ ֆինանսներն են իր ձեռքին, ոչ բանակը, բայց որ ստեղծվում է մի բանի համար. «Համոզված ենք, որ այս ռեժիմը նույնպես փլվելու է, այ, որպեսզի ժողովուրդը ևս չմնա փլատակների տակ, այդ պարաստի կառույցը պիտի լինի, որպեսզի շատ արագ մենք կարողանանք ինքնակազմակերպվել»,- ասաց նա:

Հարցին` իշխանափոխության հասնելու ճանապարհին հնարավոր համարու՞մ է որևէ փուլում և որևէ ձևաչափով ոչ իշխանական քառյակի հետ համագործակցությունը, նա պատասխանեց. «Ոչ իշխանական քառյակ որ ասում են, իմ ծիծաղը գալիս է: Եղբայր, կամ ընդունում ես իշխանության վարած քաղաքականությունը, համարվում ես իշխանություն, կամ, եթե չես ընդունում, պարզ ելնում, ասում ես` ես ընդդիմություն եմ: Այ, ոչ իշխանական քառյակ… ոչ իշխանական, բայց ու՞մ հետ է, նաև` ոչ ժողովրդի հետ: Ես չեմ հասկանում այդ ֆորմատը, ես կասեի` ավելի ազնիվ լինեն, իրենց կոչեն վեցյակ, հա՞` ՕԵԿ-ն էլ միացնեն, հանրապետականն էլ հետը»: Սարուխանյանը նշեց, թե նույն այդ քառյակին բացարձակապես չի հուզել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ճակատագիրը, մինչդեռ իրենք բազմիցս նյութեր են ներկայացրել, ասել, որ այսօր դատարանը դատաստանի է վերածվել, նշել, թե դատավորն ինչպես է իրեն պահում, երբեմն դատախազի դեր է ստանձնում, իսկ երբեմն էլ դատախազը դատավորի դեր է ստանձնում, բոլոր այդ ձայնագրությունները կան, մինչդեռ ոչ մեկը քառյակից չարձագանքեց:

«Քառյակը երբեմն – երբեմն ձայնը բարձրացնում ա, բայց հետևանքները վերացնելու վերաբերյալ` այ, սա չենք ուզում սենց լինի: Եղբայր, մենք ուզում ենք պատճառը վերացնել, ինչի՞ց է ծնվում այդ հետևանքը: Կարծես թե ոչ իշխանական քառյակի աշխատելաոճն ինձ հուշում է, որ այնքան էլ տրամադրված չեն համակարգափոխությանը: Նույն Բարգավաճը որ հայտարարում է` ես այլընտրանք եմ: Եղբայր, գիտես ինչ, ասա` այ էսինչը սենց սենց սենց են, ես ուզում եմ, որ սենց սենց սենց լինի, կամ` հանքերը մենակ չորս հոգունը չեն, նա ասում է` այլընտրանք եմ, չես ուզում հանրապետականից կաշառք վերցնես, ինձնից կվերցնես, այսինքն` ընտրիր դու ինքդ»,- ասաց նա: Այնուամենայնիվ, եթե անգամ հանրապետականների շարքից գտնվեն մարդիկ, ովքեր վերագնահատեն իրենց գործունեությունը և միանան ազգի փրկության գործին, ապա Սարուխանյանը նշում է, որ իրենք կընդունեն` մեր ժողովուրդն են, մոլորված են եղել, սխալ են գործել, հիմա էլ միանում են ճիշտ գործին:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին լուրերին արձագանքելով` դա նշեց, թե այս իշխանություններն այն աստիճանի են փտել, որ եթե ժամանակին ասում էին` մի ամիս էլ շահենք, մի շաբաթ էլ, հիմա ամեն օրն են ուզում շահել: «Էդ կուտը որ տալիս են ժողովրդին` այ, վարչապետ փոխեցին, կարծես թե հասարակության ուշադրությունը մեկ-երկու ամսով շեղեցին, հա ի՞նչ, նույնը հիմա է` էս նոր կտերն են տալիս: Ի՞նչ կապ ունի երկրորդ նախագահը, նախ` որ գա, ի՞նչ պլատֆորմի վրա ա գալու»,- ասաց նա: Ինքը` Սարուխանյանը, ժամանակին ընտրել է Ռոբերտ Քոչարյանին` մեկ հստակ, որոշակի պատճառով` նա արցախցի էր:

«Ինքը ոչ մի առավելություն չուներ, ոչ ոք էր, ռուսերեն ասած` темная лошадка, միայն մի բան էր ինձ թելադրում իրեն ընտրել, որ սխալվեցի ի դեպ, այն, որ նա Արցախից էր: Ես կարծում էի` արցախցուն ընտրելով Հայաստանի նախագահ` մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ Արցախը Հայաստանն է»,- ասաց նա` հավելելով, թե արցախցին պարտավոր էր այդ գիծը տանել միջազգային հարաբերությունների, պայմանագրերի շրջանակներում, որ Արցախը Հայաստան է և վերջ, բայց նա շարունակեց նույն տերպետրոսյանական գիծը:

«Լղոզած ներքին քաղաքականությունը հասկացանք, դա մեր տունն ա, բայց դրսից նայում են, ծիծաղում: Թե արտաքին, թե ներքին քաղաքականության մեջ երեք նախագահները մեկը մյուսից չեն տարբերվում, ուղղակի տարբեր ժամանակաշրջաններում տարբեր հարցեր են լուծել»,- ասաց նա` կրկին շեշտելով` Քոչարյանի` իշխանության գալու մասին լուրերն անլուրջ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում