Ցեզար Բոտեգան՝ բրազիլացի ֆուտբոլիստ Դուգլաս Կոստայի գործակալը, TuttoMercatoWeb-ի հետ զրույցում հայտարարել է, որ իտալական «Նապոլի»-ն ու անգլիական «Տոտենհեմ»-ը հետաքրքրված են Կոստայի ծառայություններով:
«Այոʹ, «Նապոլի»-ն ու «Տոտենհեմ»-ը հետաքրքրված են Դուգլաս Կոստայի ծառայություններով: Չնայած այն հանգամանքին, որ Կոստան Դոնեցկի «Շախտյոր»-ի պահեստայինների թվին է դասվում՝ եվրոպական ակումբներն ուշադրություն են դարձնում նրա վրա»,- ասել է Բոտեգան:
Նշենք, որ Կոստան «Շախտյոր»-ի հետ պայմանագիր ունի մինչև 2017 թվականը:




































