Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Եվ աշունն էլի` չարչիների պես ու բոշաների»

Ոչ իշխանական քառյակը, փաստորեն, հայտարարել է արձակուրդի մասին` ասելով, որ իշխանությունները օգտվելով շոգից ու դադարից փորձում են էլեկտրաէներգիա թանկացնել ու այլ որոշումներ պարտադրել հասարակությանը, բայց իրենք աշնանը կտան իրենց համարժեք գնահատականը: Սա այլ բան չէ, քան արձակուրդի դիմում իշխանություններին, մի քիչ էլ նեղացածությամբ, որ իշխանությունները հարամ են անում արձակուրդը: Դե կարող էին, չէ՞, չթանկացնել ու քառյակին չդնել անհարմար վիճակի մեջ` սպասելով աշնանը:

Չի բացառվում, որ նույնիսկ պայմանավորվել են համատեղ արձակուրդի մասին, բայց իշխանություններն, ինչպես միշտ, խաբել են, ասել են մի բան, պայմանավորվել և լրիվ այլ բան են արել: Սա Սերժ Սարգսյանի և ընդհանրապես Հայաստանի իշխանական համակարգի ոճի մեջ է, և հասարակությունն ինքը շատ անգամ է ականատես եղել նման դրսևորումների:

Քառյակը ուներ ընտրություն՝ ոչ թե աշնանը պատասխանել, այլ այսօր, այստեղ, ինչպես ասում են` հիմա, կամ էլ գնալ արձակուրդ, այսինքն` չփոխել պլանները: Այսպիսով, քառյակի նախօրեին արված հայտարարությունը վկայում է, որ ընտրել են արձակուրդի տարբերակն ու պատասխան կտան աշնանը: Դե երևի արդեն գնվել են շատ ավիատոմսեր, կատարվել են հյուրանոցային ամրագրումներ ամառային հանգստի համար, և այդ ամենը չեղյալ հայտարարելը իսկապես բարդ բան կլինի: Այդ իսկ պատճառով, քառյակը չի տրվում իշխանությունների սադրանքին և չի փոխում արձակուրդի մտադրությունը, համ էլ ցույց տալով, որ հավատարիմ է պայմանավորվածություններին՝ ի տարբերություն իշխանությունների:

Այդ ընթացքում քառյակն, իհարկե, հերթապահ գործունեություն կծավալի, այսինքն` հերթապահություն կսահմանվի: Իսկ ի՞նչ կանեն աշնանը: Այս հարցի պատասխանը չկա: Այսինքն` հայտարարությունները, որ համարժեք պատասխան կտան, որ հանրահավաք կանեն, ըստ էության ոչինչ չեն նշանակում, որովհետև կարևորը հարցերի օրակարգն է, այն հայտարարի ընդհանրությունը, որին պետք է գան քառյակի ուժերը: Եվ եթե մինչև աշուն այդ հայտարարն ընդամենը համատեղ հանրահավաքն է, ապա այստեղ արդեն տարակուսելի վիճակ է, քանի որ հանրահավաքը պետք է միջոց լինի, ոչ թե նպատակ: Մինչդեռ առայժմ ակնհայտ է, որ աշնանային հանրահավաքը նպատակ է:

Համենայնդեպս, այլ նպատակների ազդարարում չի եղել, երբ հնարավոր կլիներ դրանց միջոցով հասարակությանն, այսպես ասած, տաք պահել, «մարզավիճակի» մեջ պահել աշնան համար: Սակայն, մյուս կողմից, քառյակն ինքն էլ չգիտե, թե ինչ կասի կամ կանի աշնանը: Բանն այն է, որ ներքաղաքական խաղի տրամաբանության առանցքում շարունակում է մնալ Ռուսաստանի կարծիքը: Այսինքն` ներքաղաքական գործընթացները և՛ իշխանությունների, և՛ ոչ իշխանական ուժերի մոտ պլանավորվում են մեկ գլխավոր ելակետով՝ ինչ կասի Ռուսաստանը կամ ինչ կմտածի Ռուսաստանը, իսկ ի՞նչ պլաններ կամ ակնկալիքներ ունի Ռուսաստանը: Բոլոր հաշվարկները կատարվում են եթե ոչ անմիջականորեն Ռուսաստանի այս կամ այն շրջանակի հետ խորհրդակցելուց հետո, ապա անպայման մտածելով և հաշվարկելով հնարավոր արձագանքները: Հետո միգուցե գալիս են Ամերիկայի և Եվրոպայի արձագանքների հաշվարկները: Ու քանի որ ներկայումս աշխարհում իրադարձությունները զարգանում են շատ դինամիկ, բնական է, որ հուլիսին անհնար է ասել, թե արտաքին կոնյունկտուրան ինչպիսին կլինի սեպտեմբերին կամ հոկտեմբերին:

Օրինակ` բառացիորեն երկու օր առաջ Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը մոտ ապագայում կանդամակցի Եվրասիական միությանը: Մինչ հայաստանյան քաղաքական դաշտում կփորձեին հասկանալ, թե ինչ ասել է «ամենամոտ ապագա», հաջորդ օրն իսկ եղավ Ղազախստանի արտգործնախարարի հայտարարությունը, որն ասում էր, որ Հայաստանի անդամակցության պայմանագիրը հավանաբար կստորագրվի հոկտեմբերին: Այսինքն` բառացիորեն մեկ օրվա ընթացքում եղավ տեղեկատվական երկու դրսևորում, որոնք միևնույն հարցի վերաբերյալ արտացոլեցին տրամագծորեն այլ իրավիճակներ և դինամիկա:

Հասկանալի է, որ լիովին արտաքին քաղաքական ուղղակի կամ անուղղակի «ցուցումների» տակ հայտնված քաղաքական դաշտի համար շատ բարդ է այդպիսի ինտենսիվ հոսքերի պայմաններում նույնիսկ միջնաժամկետ պլանավորում իրականացնել, հատկապես, որ առավել քան ակնհայտ են քառյակի առանձին ուժերի երկարաժամկետ նպատակների ու պատկերացումների տարբերությունները: Այդ պայմաններում, երկու-երեք ամսի հեռավորության վրա համատեղ հանրահավաք պլանավորելը և հայտարարելը ինքնին արդեն մեծ ձեռքբերում է այդպիսի կազմի համար: Բայց, անգամ այդ պայմանավորվածությունը չի կարող լինել վստահելի, որովհետև չեն բացառվում ներքին պայմանավորվածություններ իշխանությունների հետ, ինչին ականատես եղանք ապրիլին: Ի վերջո, ապրիլի համար էլ նույնիսկ շուրջօրյա հանրահավաքներ էին պլանավորված, որոնք, սակայն, տեղի չունեցան, քանի որ եղավ կառավարության փոփոխություն, որի վերաբերյալ պահանջով էլ հանդես էին գալու այդ ուժերը:

Ընդ որում` այստեղ կարող է լինել արգումենտ, որ հանրահավաքը չեղավ ոչ թե իշխանությունների հետ ներքին համագործակցության, այլ պարզապես հայտարարված նպատակը իրականացվելու պատճառով՝ կառավարությունը պաշտոնանկ էր եղել: Սակայն հարկ է հիշեցնել, որ քառյակի լոկոմոտիվ ԲՀԿ-ի անդամները, մասնավորաբար Վահան Բաբայանը, կառավարության փոփոխությունից առաջ հուժկու հայտարարություն էր արել, որ իրենք նոր կառավարության դեպքում ՀՀԿ-ական վարչապետ չեն հանդուրժի և փողոց դուրս կգան: Իսկ այդպիսի հայտարարությունները «ինքնաբուխ» չեն լինում, որովհետև չափազանց պատասխանատու են այդպիսին լինելու համար: Առավել ևս, որ հետո ԲՀԿ-ից ոչ ոք չասաց, թե դա Բաբայանի անձնական կարծիքն է, ինչպես Օսկանյանի հայտարարությունների մասին էր մի ժամանակ ասվում:

Այսպիսով, ակնհայտ է, որ առնվազն քառյակից ԲՀԿ-ի մասով եղել են ներքին պայմանավորվածություններ իշխանությունների հետ, եթե հայտարարելուց հետո, որ ՀՀԿ-ական նոր վարչապետ չեն հանդուրժի և հարյուր հազարներով դուրս կգան փողոց, այնուհանդերձ շատ լավ էլ հանդուրժեցին ու նույնիսկ ժամանակ են տվել մինչև աշուն:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում