Sunday, 12 05 2024
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

«Չեմ կարծում՝ դա շռայլություն է». Ջերմուկի քաղաքապետը ՀԷՑ-ի Ջերմուկին 300 մլն դրամ նվիրելու մասին

Եթե հիշում եք, 2008 թվականի աշնանը կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ընդունեց «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն դարձնելու» մասին որոշում, ըստ որի Ջերմուկը պետք է դառնա զբոսաշրջային, առողջարանային, շախմատի առաջնությունների կենտրոն: Այս կոնտեքստում անգամ ընդունվեց Ջերմուկի «Մոծակների դեմ պայքարի ծրագիրը», որը, սակայն, Վերահսկիչ պալատի գնահատմամբ, իրականցվել էր խայտառակ բացթողումներով:

Օրերս Lragir.am-ը հրապարակեց Ջերմուկ քաղաքի «Սոցիալ-տնտեսական զարգացման աջակցություն» հիմնադրամի 2011 թվականի հաշվետվությունը, որտեղ ուշագրավ տեղեկություններ արձանագրվեցին: Ըստ այդմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, որն այսօր ֆինանսական ճեղքվածքի պատճառով բարձրացնում է էլեկտրաէներգիայի սակագինը, Ջերմուկի զարգացման հիմնադրամին 300 մլն դրամ գումար է նվիրել, «Երևան գարեջուր» ՓԲԸ-ն՝ 385 հազար դրամ, «Ամիրտամ Ա» ՍՊԸ-ն՝ 1 մլն դրամ, «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» ԲՀ-ն` 500 հազար դրամ, անհատ բարերարները` 1 մլն 800 հազար դրամ:

Ուշագրավ է, որ «Սոցիալ-տնտեսական զարգացման աջակցություն» հիմնադրամը ղեկավարում է Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի որդին՝ Գևորգ Հովհաննիսյանը: Ընդ որում՝ հիմնադրամը ֆինանսավորել է Ջերմուկի քաղաքապետի գործուղման ծախսերը՝ 1մլն 535 հազար 400 դրամ:
«Ես ավելի շատ եմ շրջագայում տարվա կտրվածքով: Դա ուղղակի իմ Ստրասբուրգ գնալու գումարն է: Ես տարին երկու անգամ Ստրասբուրգ եմ գնում: Մենք պատվիրակության անդամ ենք Եվրախորհրդարանում: Ես Ստրասբուրգ գնում եմ վեց տարի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի քաղաքապետը:

Մեր հարցին` ինչո՞ւ իր գործուղումները քաղաքապետարանի հաշվին չեն, այլ Ջերմուկի զարգացման հիմնադրամի հաշվին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Որովհետև քաղաքապետարանի բյուջեն շատ սուղ է, և ես թույլ չեմ տալիս, որ քաղաքապետարանի բյուջեի հաշվին գործուղումների գնամ: Դա լինում է կամ անձնական, կամ հիմնադամի հաշվին»: Հաշվետվության մեջ գրված է, որ քաղաքապետի որդին հիմնադրամից 504 հազար դրամ աշխատավարձ է ստացել: Վ. Հովհաննիսյանի պնդմամբ` դա տղայի տարեկան աշխատավարձն է. «Այնպես որ, համարյա հասարակական հիմունքներով է աշխատում»:

Հարցին` ինչպե՞ս է բացատրում ՀԷՑ-ի շռայլությունը, այն դեպքում, երբ այսօր ասում է, որ ճեղքվածք ունի և էլեկտրաէներգիան բնակչության համար թանկացնում է, Ջերմուկի քաղաքապետը պատասխանեց. «Չեմ կարծում` դա շռայլություն է: Դա եղել է 2012 թվականին, մարդիկ նվիրաբերություն են արել, որի համար մենք մեծ շնորհակալություն ենք հայտնել: Մենք դիմել էինք իրենց, խնդրել էինք քաղաքի լուսավորվածության հետ կապված օգնել»:

Հետաքրքրվեցինք, թե որևէ արտոնություն չի՞ տրվել ՀԷՑ-ին Ջերմուկ քաղաքի հետ կապված, քաղաքապետը պատասխանեց. «Չէ՛, ինչ արտոնություն: Մենք Եվգենի Գլադունչիկին Ջերմուկի պատվավոր քաղաքացի ենք տվել: Ոչ միայն մեր լուսային համակարգերը՝ էլեկտրացանցերը, այլև մեր մալուխային համակարգերը, բոլոր ենթակայանները, Ջերմուկի ճոպանուղու հետ կապված բոլոր էլեկտրամատակարարումը, բոլորը կատարվել է ՀԷՑ-ի կողմից»: Ստացվում է՝ Ջերմուկի պատվավոր քաղաքացի կոչումն արժե 300 մլն դրամ՝ եզրակացրինք մենք: «Չէ՛, ինքը չգիտեր, որ մենք պետք է տանք»:

Ինչպե՞ս է գնահատում էլեկտրաէներգիայի թանկացումը հարցին, Վարդան Հովհաննիսյանը պատասխանեց. «Բարդ ա մեր բնակչության համար: Դա հանձնաժողովի խնդիրն է, դրա համար հանձնաժողով կա: Ո՞վ չի ուզում, որ էժան լիներ»:

Ուշագրավ է նաև, որ Ջերմուկ քաղաքի «Սոցիալ-տնտեսական զարգացման աջակցություն» հիմնադրամը իր հաշվեկշռում եղած կանոնադրական կապիտալից 154 մլն 248 հազար 474 դրամ որպես բարեգործություն նվիրաբերել է Ջերմուկ քաղաքի քաղաքապետարանին` այն դեպքում, երբ հիմնադրամի օգտագործած միջոցների ընդհանուր չափը կազմել է 284 մլն 050 հազար 812 դրամ: «Այդ գումարի գույք է ձեռք բերվել և փոխանցվել է քաղաքապետարանին: Դրանք լուսատուներ են, ամբողջ քաղաքի լուսավորվածությունը, որ փոխվել է ամբողջ քաղաքի, ամբողջ Ջերմուկ քաղաքի լույսերն են, նստարաններն են, աղբամաններ են: Մնացածը գնացել է շինարարության և նախագծային աշխատանքների վրա, եզրաքարեր, ասֆալտապատում»,- ասաց քաղաքապետը:

Թե որքան է Ջերմուկի ՀՀԿ պատգամավոր Աշոտ Արսենյանի ներդրումը հիմնադրամում, Ջերմուկի քաղաքապետը, ով նաև Արսենյանի թեկնածուն էր ընտրություններում, հրաժարվեց ասել: «Դա գաղտնիք է: Մարդիկ կան, որ ներդրում են անում, բայց չեն ցանկանում իրենց ներդրումը հրապարակել»:

Հետաքրքրվեցինք` արդեն Ջերմուկում տուրիստական սեզոնը բացվե՞լ է և մատչելի՞ են արդյոք առողջարանները բնակչության համար: «Կարող եմ ասել՝ այո: Մենք ունենք 3 հազար, 5 հազար դրամից սկսվող հյուրանոցներ, ամենաբարձրը 20-25 հազար դրամ է մեկ անձի համար, բարձրակարգ առողջարանները: Բարձրակարգ առողջարաններում տեղ չկա արդեն, ցածրակարգերում տեղեր կան: Հուլիսի կեսերից էնտեղ կլցվեն»:

Քաղաքապետի խոսքերով՝ Ջերմուկ շատ են գալիս ԱՊՀ երկրներից. «Օրինակ` էսօր դրսում զբոսնելուց տեսա Ղազախստանից, Ղրղզստանից, ռուսներ շատ տեսա: Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները շատ են գալիս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում