Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Սուրբ» երրորդություն

Վերջին օրերին Հայաստանի քաղաքական դաշտում բավական հետաքրքիր միտումներ են նկատվում ոչ միայն Հայ ազգային կոնգրես-իշխանություն տիրույթում, այլ նաև մեկ այլ ուղղությամբ: Դաշնակցությանը պատկանող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում հեռուստաժամ է ստացել և ակտիվացել Տիգրան Կարապետյանը: Թվում էր, թե Կարապետյանի հանրահավաքային բումը նվազում է նրա եթերից անհետանալուն զուգահեռ, և այժմ հետաքրքիր է, որ Դաշնակցությունը իր հեռուստաընկերության միջոցով փորձում է Կարապետյանին տալ այն, ինչը նրան պետք է լյումպեն զանգվածին հրապարակ բերելու համար:

Իսկ դա նշանակում է, որ այդ հանգամանքը պետք է նաև Դաշնակցությանը, այլապես հազիվ թե Դաշնակցությունը եթեր տար մի մարդու, որը իր եթեր ունեցած ժամանակ Դաշնակցությունից քարը քարին չէր թողնում: Հիմա Տիգրան Կարապետյանը Դաշնակցության եթերում քարը քարին չի թողնում Հայ ազգային կոնգրեսից, իսկ Կոնգրես-«Ժառանգություն» հայտնի «պոլեմիկայի» ֆոնին էլ հայտարարում է, թե կարող է միավորվել «Ժառանգության» հետ: Այլ կերպ ասած՝ ստացվում է մի հետաքրքիր կորագիծ` Դաշնակցություն-Կարապետիչ-«Ժառանգություն»:

Ակնհայտ է, որ այդ ուրվագծվող ֆորմատը հանդես է գալու ընդդիմության դիրքերից: Ու չի բացառվում, որ նրանք ընդդիմություն լինեն նաև իշխանությանը, բայց կարծես թե հաստատ է, որ նրանք միաժամանակ ընդդիմություն են լինելու նաև Հայ ազգային կոնգրեսին: Ակնհայտ է, որ ինչքան էլ իշխանությունն այժմ, ինչ-ինչ հաշվարկներից կամ ծանրագույն սոցիալ-տնտեսական վիճակի և ժողովրդական ակտիվության պարտադրանքից ելնելով, Կոնգրեսի հետ փոխհարաբերություններում գնա փոխզիջումների, միևնույն է, ակնհայտ է, որ նա կփորձի հնարավոր բոլոր միջոցներով թուլացնել հանրային ակտիվությունը կամ տարալուծել այն: Իսկ այդ նպատակին կարող է ծառայել հենց Դաշնակցություն-Կարապետիչ-«Ժառանգություն» ֆորմատը:

Այստեղ ամենևին խնդիրն այն չէ, որ իշխանությունը նրանց պարզապես կարող է հանձնարարել այդպիսի ֆորմատ կազմավորել: Ու թերևս կարևոր չէ, վերջին հաշվով` նրանք իշխանության անմիջական ցուցումո՞վ են դա անում, թե՞ սեփական նախաձեռնությամբ, սեփական հաշվարկներից ելնելով: Փաստն այն է, որ այդ ֆորմատը առավելապես ծառայելու է իշխանության շահին, քանի որ տարալուծելու է ընդդիմադիր հասարակությանը կամ գոնե պարունակում է այդպիսի տարալուծման վտանգ, հանրային պոտենցիալի չեզոքացման էական վտանգ: Ի դեպ, հատկանշական է, որ այս ուժերն արդեն մի անգամ միավորվել են «ոչ»-ի շարժման մեջ՝ պայքարելով հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության դեմ: Նրանց այդ պայքարն ավարտվեց փառահեղ անհաջողությամբ, երբ գործընթացի կեսից խնդիրներ առաջացան «Ժառանգության» և Դաշնակցության միջև, նաև իր խնդրներն ունեցավ Տիգրան Կարապետյանը, և «ոչ»-ի շարժումը մարեց՝ դեռևս «ոչ»-ին չհասած: Այժմ նկատվում են նույն եռյակի ներքաղաքական հնարավոր համագործակցության ուրվագծեր, որտեղ ևս, իհարկե, կկիրառեն Սերժ Սարգսյանին ուղղված «նախագահ, մի՛ զիջիր» կոչեր, սակայն արդեն՝ «նախագահ, Կոնգրեսին մի՛ զիջիր» ձևակերպմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում