Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Գյուղացիներին պարտադրել են դրամ փոխանցել «Հայաստան» հիմնադրամին. մամուլ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա դրամահավաքն իսկապես համազգային բնույթ էր կրում` թափանցելով ամեն տուն, ամեն գյուղ, ամեն համայնք: Եվ բանն այն չէ, որ հեռուստամարաթոնը բոլորն էին նայում, այլ այն, որ մարզերում կոմունալ վճարումներ կատարող բնակչին գազի, էլեկտրաէներգիայի, ջրի կտրոնների հետ փոստատան աշխատողը տալիս էր նաև «Հայփոստի» կտրոն, վրան նշված որոշակի գումար` վճարված «Հայաստան» հիմնադրամի հաշվեհամարին: Դա առանձնապես մեծ գումար չէ և մարդու սոցիալական կյանքում որևէ փոփոխություն չի կարող մտցնել` ամեն մեկից մի 200-300 դրամ են պահում, բայց ինչո՞ւ այսպես գաղտագողի, ստիպողաբար, անապահովների ու թոշակառուների հաշվին: «Հրապարակ»-ը փորձեց հասկանալ` սա պարտադի՞ր պայման է, թե՞ ըստ ցանկության: Արարատի մարզի փոստատներից մեկի աշխատակցուհին պատասխանեց, որ լավ կլիներ փոխանցումը կատարեին ըստ ցանկության, բայց շատերն են հրաժարվում, հատկապես ունևորները, իսկ իրենց վրա, այսինքն` ամեն գյուղի փոստի վրա, ըստ բնակիչների քանակի, որոշակի գումարի պլան է դրված: Ասել են` եթե չհավաքեք բնակիչներից, ձեր գրպանից եք տալու գումարը: Կոնկրետ այն գյուղերը, որտեղ եղավ թերթի թղթակիցը, 10-15 հազար դրամ էր պարտադրված հավաքել:

«Հայաստան» համահայկական հիմնադրամից երեկ մի կերպ կցկտուր պարզաբանում ստացան: Հեռախոսները ողջ օրը չպատասխանեցին, ուստի հարցի պատասխանը ստանալու համար թղթակիցն այցելեց Հիմնադրամ: Հասարակայնության հետ կապերի բաժնում ոչ մի շունչ չկար ժամը 14:40-ի սահմաններում: Ի վերջո, եկան երկու աշխատակցուհիներ, զարմացան հարցի վրա և պարզաբանում տալու փոխարեն ասացին, որ «Հայփոստը» նման նախաձեռնությամբ է հանդես եկել, հեռախոսազրույց ունեցան ոմն Արմենի հետ, նա էլ փոխանցեց, որ թղթակիցը դիմի «Հայփոստի» մարկետինգի բաժին` Նարինեին, և նրանից պարզաբանում ստանա:

«Ասեմ, որ Նարինեին գտնելն էլ դյուրին գործ չէր: Մի կերպ գտանք ու լսեցինք պատասխանը. «Նման պարտադրանք ղեկավարության կողմից չի եղել, եթե նման բացթողումներ կամ սխալներ են լինում աշխատողների կողմից, նման աշխատողները պատժվում են` ընդհուպ աշխատանքից հեռացում: Պարտադրանք երբեք, առավել ևս կամավոր հիմունքներով վճարման դեպքում, չի կարող լինել»: Անհավատալի է, որ փոստատան աշխատողը սեփական նախաձեռնությամբ բնակիչներից պարտադիր փոխանցում է կատարում հիմնադրամի հաշվին: Իսկ երբ լուրը տարածվում է, փաստորեն, պատժում են կատարողին` ամենաթույլին ու անմեղին, ով բոլորովին կապ չունի այս ամենի հետ: Այդ իսկ պատճառով է, որ չենք նշում, թե որ փոստատներում ենք շրջել, պարզապես ասենք, որ դրանք մի քանիսն էին` մարզի կտրվածքով»,- գրում է «Հրապարակ»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում