Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` հայ-ֆրանսիական գիտաժողովի առաջարկ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ֆրանսիայի բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարության միջազգային բաժնի հետազոտությունների պատասխանատու Ժան Լուկ Կլեմենը:

Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ այս հանդիպումը վերջերս Հայաստան այցելած Ֆրանսիայի Նախագահի և Ֆրանսիայի կրթության նախարարի հետ հանդիպումների տրամաբանական շարունակությունն է: Վերջինիս խոսքով` այցելությունները իմաստավորվում են, երբ տեղի են ունենում դրանց հաջորդող շարունակական գործընթացներ և հետևողական մոտեցում` նախանշված ձեռնարկներին: Արմեն Աշոտյանը նշել է, որ երկու երկրների համագործակցության ոլորտում ուրվագծվել է աշխատանքների ընդհանուր շրջանակը, այն է` երիտասարդ գիտական կադրերի պատրաստում և հետազոտությունների անցկացում արտերկրում: Նախարարը կոչ է արել նոր պայմաններ ստեղծել վերջիններիս համար` հաշվի առնելով երկկողմանի և միջազգային ծրագրերը, մասնավորապես, եվրոպական գիտական նոր նախագիծը` «Հորիզոն-2020»:

Բացի այդ, Արմեն Աշոտյանն առաջարկել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպել հայ-ֆրանսիական գիտաժողով` ներգրավելով բուհերի ներկայացուցիչներին: «Ֆրանսիան այն քաղաքակիրթ երկրներից է, որը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել մասնակցել 100-ամյակի միջոցառումներին>,-այդ կապակցությամբ նշել է նախարարը:
Դեսպանի խոսքով` գիտահետազոտական ոլորտում երկու երկրների միջև առկա է լայն համագործակցություն, մասնավորապես, երկրաբանության, աստղաֆիզիկայի, բժշկագիտության և հնէաբանության ոլորտներում: Նա նշել է որդեգրած քաղաքականության երեք բաղադրիչ` ամրապնդել առկա համագործակցությունը, լրացնել բացերը և ընդհանուր նոր եզրեր գտնել` գիտահետազոտական ոլորտում:

Ժան Լուկ Կլեմենն իր հերթին նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարգավիճակ ունի Ֆրանսիայի կրթության նախարարության համար, մանավանդ, որ Ֆրանսիան Հայաստանի գործընկերների թվում` գիտաահետազոտական ոլորտում զբաղեցնում է չորրորդ տեղը` ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո: Ըստ նրա` անհրաժեշտ է սերտացնել այդ փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երիտասարդ գիտաշխատողների, թեզերի պաշտպանության համատեղ համակարգի, դիպլոմների փոխճանաչման, Ֆրանսիական համալսարանին գիտահետազոտական բուհի կարգավիճակ տալու և այլ հարցեր:

Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանը հրավիրել է Ֆրանսիայի կրթության նախարարին` այցելել Հայաստան ինչպես երկկողմանի այցի, այնպես էլ Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում