ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «դիմադրությունը` հողերը ազատագրելու, սահմանափակված իրավունքները վերականգնելու և սիոնիստ թշնամուն զսպելու միակ ճանապարհն է»:
«Մեր հրթիռները կրակեցին Իսրայելի սրտին, և վախեցած Իսրայելը սկսեց հաշտություն խնդրել: Արդյունքում մենք նրան ստիպեցինք ընդունել մեր պայմանները՝ «եթե դուք վերադառնաք, կվերադառնանք նաև մենք» սկզբունքի հիման վրա»,- հայտարարել են ՀԱՄԱՍ–ի ներկայացուցիչները:
ՀԱՄԱՍ–ը շնորհակալություն է հայտնել Եգիպտոսին և մյուս արաբական ու մահմեդական երկրներին, որոնք պատերազմի օրերին Գազա համերաշխության պատվիրակություն էին ուղարկել, ինչպես նաև՝ աշխարհի տարբեր երկրներում Գազայի հատվածին սատարող բոլոր ակտիվիստներին:







































