Apple-ի նախկին աշխատակից Պատրիկ Գիբսոնը օնլայն-ծառայությունները համարել է իր նախկին գործատուի գլխավոր խնդիրը: «Գրեթե ամենը, ինչ անում է Apple-ը համացանցի ոլորտում, ահավոր է, բացառությամբ բրաուզերի մշակման հիանալի թիմի»,- գրում է նա:
Իր տեսակետը Գիբսոնը փաստարկում է այն համգամանքով, որ Apple-ը մինչ այժմ չի կարողանում թարմացնել իր օնլայն-խանութը:
Իսկ Google-ը, որը Apple-ի հիմնական մրցակիցն է, անընդհատ բարեկարգում է օպրեացիոն համակարգերը: Վերջին տարբերակը՝ Android-ը, ավելի մոտ է ստացվել iOS-ին, բարելավվել է դիզայնը, ավելացվել է Google Now օգնական, ավելացվել է բազմաօգտատերային ռեժիմը, անլար դիսփլեյների աջակցում և այլն:
Apple-ի նախկին աշխատակցի կարծիքով՝ խնդիրը կլուծվի, եթե Apple-ը գնի Twitter-ը: Քանի որ ընկերության սեփական սոցցանցը` Ping-ը տապալվել է, Apple-ն ամեն դեպքում կարող է իր ծառայություններին ավելացնել սոցիալական տարրեր և արդեն օգտատերերի միջև կապ կհաստավի, և դրա հետ կստանա տաղանդավոր վեբ-դիզայներների աշխատանքային խումբ` այլ ծրագրեր ստեծելու համար:
Apple-ը կստանա նաև Twitter-ի տեխնոլոգիաները, որոնց մի մասն էլ ստեղծվել է հենց իր կողմից:











































