Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է անգլիական թիմի մարզչական անձնակազմը, որը կօգնի մասնագետին ակումբը ղեկավարելիս:
Բենիտեսի օգնականները կլինեն Զենդենը, Պակո դե Միգելը(ֆիթնեսի մարզիչ) և Խավի Վալերոն(վերլուծական մարզիչ):
Այս պարագայում Շևչենկոն դուրս է մնում «Չելսի»-ի մարզչական անձնակազմից: Բացի այդ, ինչպես տեղեկացնում է բրիտանական մամուլը, Շևչենկոն կարող է նշանակվել լոնդոնյան թիմի ղեկավարներից մեկը:







































