Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Սիրիահայերն ազատվել են 65.000 դրամ պետական տուրքի վճարումից

Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը, քաղաքական հնարավոր զարգացումները, այդ երկրում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ կառավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու, նրանց վերադարձը հայրենիք հնարավորինս դյուրացնելու համար։

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ներկայացմամբ Գործադիրը որոշել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար 65 հազար դրամ պետտուրքից ազատել ազգությամբ հայ օտարերկրյա այն քաղաքացիներին կամ ՀՀ քաղաքացիներին, ում մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը։

Մինչև այդ ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում տալու վերաբերյալ:

ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործադիրի որոշմամբ Հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց տրվում է ՀՀ մուտքի վիզա՝ հիմնականում մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով, և հաշվի առնելով, որ տվյալ պարագայում սիրիահայերը, իրենց համար չծրագրված, շարունակեցին իրենց կեցությունը Հայաստանում, առաջացավ նրանց տրված վիզաները երկարաձգելու, ինչպես նաև կացության կարգավիճակ ստանալու անհրաժեշտություն: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14.1. հոդվածի համաձայն՝ մուտքի արտոնագրի երկարաձգելու յուրաքանչյուր օրվա համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի 50 տոկոսի չափով, իսկ ըստ 14-րդ հոդվածի 8-րդ կետի՝ ՀՀ կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար բազային տուրքի 105-150-ապատիկի չափով: Բնականաբար, նյութական ծանր պայմաններում հայտնված սիրիահայերի պարագայում մուտքի արտոնագիրը երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական տուրքի գանձումը խնդրահարույց է: Ուստի՝ որոշմամբ սահմանվել է, որ ազգությամբ այն հայ օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը՝ կազատվեն ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու կամ կացության իրավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար պետական տուրքի վճարումից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիբանանի Հանրապետությունում և Սիրիայի Արաբական Հանրապետությունում բնակվող հայերի համար մեծ խնդիրներ են առաջանում Հայաստան գալու և ՀՀ անձնագիրը մեր երկրում ստանալու հարցում, ՀՀ սփյուռքի նախարարության մշակմամբ և ներկայացմամբ Կառավարությունը որոշում ընդունեց ազատել ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու կամ կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար պետական տուրքի վճարումից:

Մեկ այլ որոշմամբ լրացումներ են արվել այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները ՀՀ քաղաքացու անձնագիր կարող են ստանալ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:

Նշված որոշումների ընդունմամբ փաստորեն Սիրիայի մեր հայրենակիցների յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն է ունենում տնտեսել շուրջ 5000 ԱՄՆ դոլար՝ կրճատելով անձնագիր ստանալու համար Հայաստան այցելությունների համար ծախսերն ու ազատվելով պետական տուրքի վճարումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում