Մի երիտասարդ նշանակվելու է ադրբեջանական «Բաքու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ: Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, ակումբի ղեկավարությունը տպավորված է երիտասարդի՝ Football Manager համակարգչային խաղի գիտելիքներից, որոնք հաշվի առնելով՝ նշանակելու է նրան ակումբի գլխավոր մարզիչ:
«Բաքու» ֆուտբոլային ակումբն արդեն հաստատել է, որ Football Manager խաղացող Վուգար Հուսեյնզադեն լինելու է ադրբեջանական ակումբի նոր գլխավոր մարզիչը:
Հատկանշական է, որ Հուսեյնզադեն նախկինում մարզչական փորձ չի ունեցել. նա միայն տասը տարի մասնագիտացվել է Football Manager համացանցային խաղի վրա:






































