Հանրահայտ երգչուհի Սելենա Գոմեսը դարձել է Adidas NEO կանանց նոր հավաքածուի գովազդային արշավի դեմքը: Այս մասին հայտնում է Billboard-ը:
Երգչուհու համագործակցությունն ապրանքանիշի հետ կտևի 3 տարի: Պայմանագրի ժամկետը կավարտվի 2015-ի վերջին: Նա սկսել է «Աշուն- ձմեռ 2013» հավաքածուի ներկայացումից, նկարահանվել գովազդում: Սելենան հանդես կգա նաև թվային և տպագիր գովազդներում, որոնցից առաջինը կհայտնվի արդեն 2013-ի փետրվարին:
Գովազդային հոլովակում Գոմեսն ու այլ դեռահասներ վազում են Լոս Անջելեսով ՝ քաղաքը ներկելով նեոնային կանաչով:
Նշենք, որ անցած ամսվանից բրենդի հետ սկսել է համագործակցել նաև նրա ընկերը՝ Ջասթին Բիբերը: