Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ուորլիքը Մինսկի խումբը դուրս բերեց ճահճից, իսկ Հայաստանը՝ թակարդից

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հանձնարարել էին խթանել Երևանի և Բաքվի երկկողմ շփումները:

Հեֆերնի հայտարարությունը հրատապ և արդիական է հնչում այսօր, երբ Թուրքիայի Եվրաինտեգրման նախարար Մահմեդ Չավուշօղլուն հայտարարում է Մինսկի խմբի անարդյունավետության մասին` նշելով, որ եթե ԱՄՆ-ը ու Ռուսաստանը ցանկանան, կարող են առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում: Թուրքիայի համար կարգավորման գործընթացի առաջընթացը, բնականաբար, այն է, ինչ ցանկանում է Ադրբեջանը, իսկ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղի վերադարձ:

Թուրք նախարարը երևի նկատի ուներ, որ ի տարբերություն ԱՄՆ-Ռուսաստան տանդեմի, Թուրքիա-Ռուսաստան տանդեմը ցանկություններն ի կատար կածի, առավել ևս, որ Ռուսաստանը նրան կարծեք թե տվել է հիմքեր նման ակնարկներ անելու համար: Ռուսաստանը այսօր Ադրբեջանի հետ ակնհայտ բանակցությունների մեջ է, որոնց առանցքում Ղարաբաղի խնդիրն է և այդ միջոցով Բաքվին Արևմուտքից կտրելու, Եվրասիական տարածքներ ներգրավելու նպատակը: Մինսկի ֆորմատն այդ նպատակի թիվ մեկ խոչընդոտն է: Եվ ահա, թե ինչու:

Այս ֆորմատը արդեն երկու տասնամյակ հանդիսանում է տարածաշրջանային քաղաքականության մի յուրօրինակ հարթակ, որտեղ երեք տերությունները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը քննարկում են Կովկասի հետ կապված ամենատարբեր հարցեր: Ավելին, այսպես ասած, գլոբալ կառույցներից զատ՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, զուտ Մինսկի խմբի ֆորմատը երևի թե առաջինն էր, որ ինքնին հանդիսացավ հետխորհրդային իրականությունում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հարավկովկասյան անցաթուղթ, մինչև այդ այստեղ դոմինանտ Ռուսաստանի կողքին:

Եվ ըստ էության, հենց համանախագահության Մինսկի խմբի այս ֆորմատն է, որ այսօր առավել գործնականորեն պահում է ԱՄՆ-ին ու Ֆրանսիային տարածաշրջանում և զսպում է Ռուսաստանի միանձնյա հավակնությունները հարցերը կայսերավարի լուծելու տեսանկյունից: Իսկ կայսերավարին` դա Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանն «ախպերավարի» փայերի բաժանելն է, ինչպես մեկ դար առաջ արդեն եղել է մեկուկես միլիոն անմեղ հայերի կյանքի, ինչպես նաև նրանց ունեցվածքի և մեր պատմական հայրենիքի մի հսկա մասի գնով:

Այսօր «երեքի համար կրկնելուն», ինչպես կասեին ռուսաստանյան ստաժավոր ալկոհոլիստները, խանգարում է հենց Մինսկի ֆորմատը: Այդ պատճառով էլ Թուրքիան ու Ադրբեջանը սկսել են դժգոհել այս ֆորմատի արդյունավետությունից: Եվ այստեղ թիրախ է դարձել հատկապես Ջեյմս Ուորլիքը: Թվում է, որ նրա հայտնի ելույթից հետո՝ Կարնեգի հիմնադրամում, ուր նա բացահայտեց Մադրիդյան հայտնի սկզբունքները, Ուորլիքին պետք է ծափահարեին հենց թուրքերն ու ադրբեջանցիները, որովհետև Մադրիդյան սկզբունքները հենց նրանց համար են ողջունելի: Սակայն թուրքերն ու ադրբեջանցիներն են հասկացել առաջինը, թե ինչ է կատարվում և ինչ է իրականում հետապնդում ամերիկացի համանախագահը: Նրանք հասկացել են, որ Ուորլիքը փորձում է ուղղակի բանակցային գործընթացը մեռյալ, ճահճային վիճակից դուրս բերել, որպեսզի կանխի ընդհանուր գործընթացի անկումային ընթացքը և այդպիսով հնարավորություն ստեղծի Մինսկի խմբի հասցեին ուղղված անգործության մեղադրանքները չեզոքացնելու:

Այն, որ Ուորլիքի հանդեպ հարձակումները ակտիվացան հենց այդ շրջանում, և հարձակվողները առավելապես Թուրքիան ու Ադրբեջանն էին, հուշում էր, որ իրականում Ուորլիքը արել է մի բան, որը նրանց խանգարում է «անգործունակ ճանաչել» Մինսկի խումբը և բարձրացնել խմբի ֆորմատի վերանայման հարցը: Այսինքն` ամերիկացի համանախագահը խառնել էր թուրք-ադրբեջանական պլանները, որ մշակված էին ռուսական ստրատեգիայի ծիրում և ներշնչված էին այդ ստրատեգիայով: Խթանել երկու կողմերի շփումները` նշանակում է խթանել Մինսկի խմբի գործունեությունը, կամ էլ պատասխանատվությունը դնել շփումներից հրաժարվող կողմի վրա:

Եվ այս տեսանկյունից, Ուորլիքը իսկապես փայլուն դիվանագիտական պարտիա խաղարկեց վերջին ամիսներին` ստեղծելով մի իրավիճակ, երբ բանակցային շփումներից հրաժարման պատասխանատվությունը մնում է Բաքվի վրա: Ընդ որում` այդ իրավիճակը այնպես հմտորեն կիրառվեց, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը ստիպված էր Երևանում ինչ-որ առումով խոստովանել, որ Մինսկի խումբը աշխատում է, և ամեն ինչ կախված է երկու կողմերից: ԱՄՆ-ը և Ֆրանսիան կողմերին նոր առաջարկ հղեցին՝ հանդիպել Փարիզում, և Ադրբեջանը հրաժարվում է այդ առաջարկից՝ Ռուսաստանի «փոխանցումով»: Սակայն, միևնույն ժամանակ, Ռուսաստանը ստիպված է գոնե հրապարակային մակարդակում Մինսկի խմբի համանախագահ խաղալ, ինչը, իհարկե, բարդացնում է Թուրքիայի և Ադրբեջանի գործը:

Ի դեպ, Չավուշօղլուի հայտարարությունը, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը եթե ուզենան, կարող են հարցը շարժել առաջ, ըստ էության դիտողություն է Ռուսաստանին՝ պայմանավորվածությունների խախտման առումով: Այսինքն` Մոսկվային Անկարան իր նախարարի շուրթերով մեղադրում է պայմանավորվածությունները խախտելու, այսինքն` ցանկության բացակայության մեջ: Իսկ պայմանավորվածությունների վկայությունը մի քանի շաբաթ առաջ Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հայտարարությունն էր հակամարտությունը «համատեղ կարգավորելու» հեռանկարի մասին: Նա այդ մասին հայտարարեց Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Այսինքն` Մոսկվան, ըստ ամենայնի, Անկարային խոսք է տվել համատեղ նոր ֆորմատի ուղղությամբ ջանքերին աջակցելու մասին, սակայն հետո չի կարողացել կատարել:

Առայժմ Ուորլիքը հաղթում է Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակին, և եթե այսօր որևէ բան արգելակելու կամ տեղից չշարժելու մասին խոսք է գնում, ապա ակնհայտ է, որ այդ խոսքը Բաքվի մասին է: Ամերիկացի համանախագահի գործունեության այս փուլի արդյունքները Հայաստանին թույլ են տվել ղարաբաղյան մասով խուսափել ռուս-թուրքական թակարդից: Ադրբեջանի սահմանային աննախադեպ կատաղությունը դրա վկայությունն է, նաև վկայությունը ռուս-թուրքական կատաղության:

Ուորլիքի հաջողության ևս մեկ վառ վկայություն է նաև Բաքվում Հայաստանի ժողգործիքների անսամբլի «գլխավոր մենակատար» Արտաշես Մամիկոնովիչի ելույթը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում, որտեղ նա հանձն է առել ռուսական տանիքի տակ հայ-ադրբեջանական բարեկամության սերենադի կատարումը, որի պատվիրատուն ակնհայտորեն Ռուսաստանն է: Իսկ պահպանել Մինսկի խումբը` նշանակում է պահպանել խաղաղությունը: Խաղաղության դեմ ռուս-թուրքական դիվանագիտական անզորությունը ստիպել է նրանց հրապարակ իջնել երաժշտական գործիքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում