Էլիզաբեթ II-ը ամուսնու՝ 91-ամյա Ֆիլիպի հետ շրջագայում է Բրիսթոլում շքեղ՝ 45 հազար ֆունտ արժողությամբ շարժիչային տնով: Այս մասին գրում է The Sun-ը:
Թագավորական զույգը պաշտոնական այցով Բրիսթոլ է ուղևորվել, որտեղ նրանց Bailey Caravans ընկերությունը անիվավոր տուն է տրամադրել: «Ամեն օր չէ, որ թագուհին շրջագայության է գնում անիվավոր տնակով: Վստահ ենք, որ նա իսկապես լավ ժամանակ կանցկացնի»,- պարզաբանել է ընկերության՝ մարկետինգի գծով մենեջեր Ռաքել Մեյը:
86-ամյա միապետը իր տրամադրության տակ ունի 6 ննջասենյակ` Բուքինհեմյան պալատի 240 ննջասենյակների փոխարեն, և ընդամենը մեկ սանհանգույց՝ 78-ի փոխարեն: Այնուհանդերձ, թագուհին հավանության է արժանացրել ներքին դիզայնն ու հարմարավետությունը:









































