Սիրիայի ներքին ընդդիմության ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կայցելեն Մոսկվա: Այս մասին ինչպես հաղրդում է RIA Novosti-ն, Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովի խոսքով՝ պատվիրակությունում կլինեն Ազգային համակարգող կոմիտեի ղեկավարն ու քրդական ընդդիմության ներկայացուցիչներ:
Նախարարն ընդգծել է, որ Մոսկվա ժամանող Սիրիայի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները կողմ են սիրիական հակամարտության կարգավորմանը քաղաքական ճանապարհով, երկխոության միջոցով պայմանավորվածությունների որոնմանը, որոնք ճանապահ կբացեն դեպի բարեփոխումներ: Նրանք համաձայն չեն այն որոշումներին, որոնք ընդունվել են Դոհայում, քանի որ դրանցում պարունակվում են «կոշտ հայտարարություններ, ըստ որոնց վարչակարգի տապալումից բացի` ոչ մի այլ ուղի լինել չի կարող»:








































