Մեխիկոյում Ֆրիդա Կալոյի հանրահայտ «Կապույտ տուն» թանգարանում բացվել է մի յուրօրինակ ցուցահանդես «Ծուխ և հայելիներ: Ֆրիդա Կալոյի զգեստները» խորագրով:
Ցուցահանդեսի այցելուները կտեսնեն հանրահայտ նկարչուհու բազմաթիվ վառ զգեստներ, զարդեր և նույնիսկ կոշիկներ:
Հերմետիկ կալանքից հետո հանրության ուշադրությանն են ներկայացվելու հարյուրավոր զգեստներ և աքսեսուարներ:
Ցուցահանդեսին կարելի է տեսնել նաև Մեքսիկայի յուրօրինակ ազգային զգեստներ: Որպես կանոն, նրանց տարբերակող հիմնական հատկանիշը վառ գույնն ու շքեղությունն է:
Թանգարանի պաշտոնյաներին հաջողվել է հայտնաբերել սեղմիրաններ և օրթոպեդիկ տեխնիկա, որը ինչ-որ ժամանակ պատկանել է Ֆրիդա Կալոյին:
Հատուկ հետաքրքրություն են առաջացնում օրթոպեդիկ սարքավորումները, որոնք կիրառել է նկարչուհին: 18 տարեկանում նա լուրջ վթարի է ենթարկվել, երեք տեղերում վնասել է ողնաշարը, երկու ազդրերը, ոտքը: Նա մեկ տարի շարունակ գամված է եղել անկողնուն և ավելի քան 30 վիրահատություն է տարել: Ամբողջ կյանքի ընթացքում Ֆրիդան լուրջ առողջական խնդիրներ է ունեցել:


















































