Դամասկոսում զինված անձանց խումբը սպանել է Սիրիայի պետական հեռուստատեսության լրագրողին: Այս մասին հաղորդում է «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը: Դեպքի մանրամասները ճշտվում են:
Ներկայում Սիրիայի մայրաքաղաքում լարված իրավիճակը պահպանվում է: Այսօր ավելի վաղ Դամասկոս ներթափանցած ապստամբներն ականանետերից կրակ էին արձակել քաղաքի արևմտյան շրջանով անցնող Մեզզա ավտոմայրուղու վրա: «Սուրիա Ալ-Էն» գործակալության փոխանցմամբ՝ արկերն ընկել են բնակելի տան և դպրոցի վրա, աշակերտների և խաղաղ բնակիչների շարքերում կան տուժածներ: Երկու հրթիռներ պայթել են շենքի վրա, որում գտնվում է «Բալադնա» մասնավոր պարբերականը, ոչ ոք չի տուժել, սակայն հասցվել է նյութական վնաս:








































