Գերմանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը վստահ է, որ կրկին կարող է հանդես գալ մյունխենյան ակումբի հիմնական կազմում:
Հիշեցնենք, որ ոտքի վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը երկար ժամանակով շարքից դուրս էր մնացել: Այդ ընթացքում թիմի 2 այլ հարձակվողները, ի դեմս Մարիո Մանջուկիչի և Կլաուդիո Պիսարոյի, բավականին լավ խաղ են ցուցադրել:
«Արդեն 8 տարի է՝ ես մրցակցում եմ լավագույն հարձակվողների հետ: Ինձ միշտ հաջողվել է հասնել նպատակիս: Վստահ եմ, որ այս անգամ ևս գործերս հաջող կընթանան, և ես կրկին կխաղամ «Բավարիա»-ի հիմնական կազմում»,- հայտարարել է ֆուտբոլիստը:







































