Friday, 26 04 2024
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը

Խաբելով պետություն չեն կառավարում

ՀՀՇ վարչության անդամ Հարություն Ուռուտյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել միայն նախօրեին` մարտի 17-ի հանրահավաքի օրը, երեկոյան նա մասնակցում էր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքին: Հարություն Ուռուտյանը պատասխանեց նաև «Առաջին լրատվական»-ի հարցերին:

– Ձեզ համար անակնկա՞լ էր արդյոք ազատ արձակումը:

– Իրականում անակնկալ էր, որովհետև իշխանություններն անսպասելի քայլ կատարեցին: Իմ կարծիքով, դա պայմանավորված էր ԵԽԽՎ համազեկուցողների այցի հետ, որի ժամանակ նրանք հանդիպեցին Առաջին նախագահին: Իշխանությունների խաղաքարտերը խառնվեցին և ստիպված եղան ազատ արձակել քաղբանտարկյալներին, մանավանդ, որ վաղաժամկետ ազատ արձակման առումով կար իրավական ճանապարհ: Կարծում եմ` եթե համազեկուցողները չայցելեին Հայաստան, կարող է և նրանք անտեսեին: Իսկ համազեկուցողների այս դիրքորոշման վրա մեծ դեր խաղաց Հայ ազգային կոնգրեսի հետևողական պայքարը: Քաղբանտարկյալներիս ազատ արձակման հարցում առաջին հերթին մեծ դեր խաղաց Հայ ազգային կոնգրեսի հետևողականությունը, ճնշումը, միջամտությունը: Եթե դա չլիներ, այսօր դժվար, թե մենք ուրախանայինք:

– Ազատ արձակվելուց անմիջապես հետո Դուք միացաք Կոնգրեսի հանրահավաքին, ընդ որում` հանրահավաքը երեք տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ անցկացվեց Ազատության հրապարակում: Ինչպիսի՞ն էին Ձեր տպավորությունները:

– Ես ուրիշ ելք չունեմ, և ընդհանրապես, ազատազրկման մեջ գտնվելու ժամանակ էլ երբեք չեմ դադարեցրել իմ պայքարը` հոդվածներով, հացադուլներով, հայտարարություններով: Եվ ես պայքարելու եմ մինչև վերջ, մինչև մեր հաղթանակը: Եվ վստահ եմ` մեր հաղթանակը շուտով մենք կտեսնենք, կվայելենք մեր երեք տարվա աշխատանքի բերկրանքը: Իսկ Ազատության հրապարակ մտնելն ինձ համար անսպասելի էր:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ են իշխանությունները շարունակում բանտերում պահել քաղբանտարկյալներին:

– Նրանք քաղբանտարկյալներին պատանդ են պահում: Նրանք պարզապես վախենում են տղաներից: Եթե Նիկոլը, Սասունը, Բարեղամյան Արամը և մյուսներն ազատ արձակվեն, շարժումն ավելի կհզորանա: Ինձ ազատ արձակեցին, և դա նոր ոգի տվեց մարալիկցիներին: Բոլորն էին այստեղ ուրախ: Եվ կարծում եմ` եթե ազատ արձակեն նաև մյուսներին, ապա նույնը կլինի իրենց ծննդավայրերում:

– Տեսակետ կա, որ քաղբանտարկյալներին պատանդ պահելով` իշխանությունները ցանկանում են այդպես կոտրել նրանց: Արդյոք դա ստացվո՞ւմ է նրանց մոտ:
– Չեն կարող կոտրել մեր պայքարի ոգին: Ինչ ճնշումներ էլ լինեն, մարդիկ, միևնույն է, դիմակայում են: Եվ սա անձնական պայքար չի, այլ` համաժողովրդական պայքար է, որի արդյունքը շուտով կտեսնենք:

– Իսկ ի՞նչ կմաղթեք դեռ բանտերում գտնվող ձեր ընկերներին:
– Ես մաղթում եմ, որ շուտափույթ միանան մեզ: Ու նաև` առողջություն եմ մաղթում, դա ամենակարևորն է: Այսօր Միքայելյան Սասունը առողջական խնդիրներ ունի, և մաղթում եմ առողջություն:

– Կխնդրեի անդրադառնալ նաև Սերժ Սարգսյանի` Ծաղկաձորում տված հարցազրույցին, որտեղ նա ընդդիմության հասցեին հանդես եկավ դրական շեշտադրումներով:

– Առաջին նախագահի ելույթից հետո իշխանությունները վախեցած են, և դա վախի արտացոլանքն էր: Հրապարակված 15 կետերից ոչ մեկն էլ իրենք չեն կարող իրականացնել, և այս երեք տարիների ընթացքում իրենք միշտ տարբեր խոստումներ են տվել, բայց խաբել են ու չեն իրականացրել: Խաբելով պետություն չեն կառավարում: Այդ խաբելու արդյունքում է մեր երկիրն այս օրին:

– Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե քայլեր է անում` բարեփոխումների համար:

– Չեն կարող որևէ բարեփոխում անել: Անող էին, թող երեք տարի առաջ անեին: Երեք տարի շարունակ սուտ խոստումներ են տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում