Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների նախագահները քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Պետական Դումայի նախագահը հայ-ռուսական միջպետական փոխգործակցության ամրապնդման գործում կարևորել է իր պաշտոնական այցը Հայաստան: Նա անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը և զարգացումը, կարևորեց փոխայցերը, ինչը նպաստում է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական կապերի էլ ավելի ամրապնդմանը: Հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում պարոն Նարիշկինը կարևոր համարեց ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային խորհրդի միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, որի առաջիկա նիստը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Երևանում: Նրա համոզմամբ` հանձնաժողովի աշխատանքը էապես նպաստում է ՀՀ և ՌԴ միջխորհրդարանական կապերի կայուն և դինամիկ զարգացմանը: Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն հայտնեց պարոն Աբրահամյանին ՀԱՊԿ Միավորված շտաբի և ՀԱՊԿ ԽՎ անդամ-պետություննեի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների համատեղ արտագնա առաջին նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստել է, որ հայ-ռուսական կապերը ակտիվ զարգանում են, ինչին նպաստեց նաև Սերգեյ Նարիշկինի պաշտոնական այցը Հայաստան: ԱԺ նախագահը կարևորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցության խորացումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՀԱՊԿ-ի գործունևությանը: Կազմակերպությունը, նրա խոսքով, կայացած ռազմաքաղաքական կառույց է և հետխորհրդային տարածքում կայունության պահպանման կարևոր գործոն: Նրա համոզմամբ՝ բավականին արդյունավետ է նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը: ԱԺ նախագահի կարծիքով` որպես ՀԱՊԿ Խորհդարանական վեհաժողովի ու Կազմակերպության կանոնադիր մարմինների փոխգործակցության արդյունավետ օրինակ կարելի նաև համարել ՀԱՊԿ Միավորված շտաբի և պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների երևանյան նիստը:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը առնչվող այլ հարցեր ևս:

Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Տիկին Մատվիենկոն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է և բարձր է գնահատել երկու երկրների նախագահների ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում: Անդրադառնալով հուլիսին Հայաստան կատարած իր պաշտոնական այցին և ջերմությամբ հիշելով այն, նա իր և պատվիրակության անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին ջերմ ընդունելության համար: Վալենտինա Մատվիենկոն կարևորել է և արդյունավետ գնահատել իր պաշտոնական այցը Հայաստան և նշեց, որ այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները թևակոխել են որակական նոր փուլ: Միջպետական կապերի զարգացման հարցում` Վալենտինա Մատվիենկոն կարևորեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը: ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը շեշտեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների գործունեությունը վերջին տարիներին երկրի առաջընթացի և հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում և վստահություն հայտնեց, որ այս ամենը գիտակցում է և ըստ արժանվույն կգնահատի Հայաստանի ժողովուրդը:

Պարոն Աբրահամյանը գոհունակությամբ փաստել է հայ-ռուսական փոխգործակցության և միջխորհրդարանական կապերի դինամիկ զարգացումը: Նա շեշտեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության հետագա խորացումը և ամրապնդումը: Հայաստան- Ռուսաստան համագործակցության ամրապնդման գործում նա նույնպես բարձր է գնահատել տիկին Մատվիենկոյի պաշտոնական այցը Հայաստան: Անդրադառնալով ԱՊՀ ՄԽՎ-ի գործունեությանը` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը կարևոր նշանակություն ունի ԱՊՀ անդամ երկրների կյանքում և մեծ ներդրում է ունեցել ազգային օրենսդրության զարգացման, միջխորհրդարանական համագործակցության խթանման, տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: Երկուստեք կարևորվել է ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը:

Հանդիպման վերջում Վալենտինա Մատվիենկոն Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում