«Հայաստան» համահայկական Հեռուստամարաթոն 2012-ի արդյունքում հավաքագրվել է 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:
Հանգանակությունները, ներառյալ տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում անցկացված հեռախոսամարաթոնների, ճաշկերույթների, բարեգործական համերգների և այլ դրամահավաք միջոցառումների նվիրատվությունները, կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:
Ստորև ներկայացված է Հեռուստամարաթոն 2012- ի հանգանակությունների բացվածքը` ըստ երկրների.
Երկիր Գումար /ԱՄՆ դոլար/
Հայաստան և ԼՂՀ 2,500.000
Ռուսաստան 12,100.000
Ֆրանսիա 2,196.239
Գերմանիա 122,438
Հոլանդիա 58,600
Շվեյցարիա 31,800
Բելգիա 10,200
Հունաստան 38,200
Իտալիա 50,000
ԱՄՆ Արևելյան ափ 600,000
ԱՄՆ Արևմտյան ափ 1,500.000* (գումարները վերջնականացվում են)
Արգենտինա 700,000
Բրազիլիա 100,000
Կանադա/Տորոնտո 500,000
Կանադա/Մոնրեալ 125,000
Մեծ Բրիտանիա 170,000
Հնդկաստան 600,000
Իրան 15,000
Քուվեյթ 5000
Ընդամենը` 21 422 477
Նշենք, որ Լիբանանի դրամահավաք միջոցառումը կկայանա ս/թ դեկտեմբերի 8-ին:
Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել:
Հեռուստամարաթոն 2012-ի գլխավոր հովանավորն է Արդշինինվեստբանկը
Հովանավորներ` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Արցախբանկ,
Ամերիա Գրուպ, Հայբիզնեսբանկ









































