«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆի կարծիքով` թիմի ֆուտբոլիստներին պետք չէ սևեռել ուշադրությունը Մադրիդի «Ռեալ»-ի գրանցած արդյունքների վրա: Այդ մասին են հայտնել իսպանական լրատվամիջոցները: Կրուիֆը վստահ է, որ «կապտանռնագույններ»-ի գործերը նորմալ են ընթանում:
«Ես վստահ եմ, որ «Բարսելոնա»-ն չպետք է տառապի ««Ռեալ»-ի հիվանդությամբ»: Ինչո՞ւ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները պետք է անհանգստանան մրցակցի գրանցած արդյունքներից, եթե գերազանցում են նրան 8 միավորով»,- իր խոսքն է եզրափակել հանրահայտ Կրուիֆը:
Նշենք, որ Կրուիֆն ասել է դա իր նոր` «Ֆուտբոլ. իմ փիլիսոփայությունը» վերնագրով գրքի շնորհանդեսի ժամանակ, որին ներկա էր կատալոնական ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան:








































