Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերիի նախկին սիրեցյալը նրա տանը կռիվ է արել Հոլիի ներկայիս սիրեցյալի հետ, որի արդյունքում երկուսն էլ հոսպիտալացվել են: Այս մասին գրում է TMZ պորտալը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի ոստիկանությանը:
Հինգշաբթի, դերասանուհու նախկին բոյֆրենդ Գաբրիել Օբրին եկել է նրա տուն, որպեսզի տեսնի իրենց ընդհանուր դստերը՝ Օբրիին: Այնտեղ նրա և Բերիի նոր ընկեր՝ Օլիվե Մարտինեսի միջև վեճ է սկսվել, որն այնուհետև կռվի է վերածվել: Տղամարդկանց իրարից բաժանել կարողացել են միայն կանչով ժամանած ոստիկանները:
Արդյունքում պարզվել է Օբրին կոտրել է կողը և վնասել դեմքը, իսկ Մարտինեսը լրջորեն վնասել է պարանոցն ու ձեռքը: Երկուսն էլ հոսպիտալացվել են:
Բերիի տանը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դատական նիստը կայանալու է դեկտեմբերի 13-ին, իսկ մինչ այդ Օբրիին արգելված է Բերիին, Մարտինեսին կամ դստերը մոտենալ 91մ-ից մոտ:
Ամերիկյան կինեմատոգրաֆի պատմության ընթացքում Հոլի Բերին առաջին սևամորթ դերասանուհին է, որ Օսկար է ստացել: Այդ մրցանակը Բերրին ստացել է 2001թ-ին «Հրեշների պարահանդես» ֆիլմի համար:











































