Tuesday, 14 05 2024
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք

Արցախը երջանիկ է. We are happy from Karabakh-ը կոտրում է միֆերը

Արցախը միացել է «Happy» տեսահոլովակների շարքին: Արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ ու միջոցներով նկարահանված We are happy from Karabakh տեսահոլովակն արդեն հասցրել է սիրվել ու ընդունվել հայերի կողմից, իսկ ադրբեջանցիների շրջանում հիստերիայի ալիք է բարձրացրել:

Նախաձեռնության հեղինակներից մեկը` լուսանկարիչ Արեգ Բալայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե դիտելով Ֆարել Ուիլյանսի երգի հնչյունների ներքո նկարահանվող տեսահոլովակների շարքը` հասկացան, որ Արցախում նույնպես կարիք կա նման տեսահոլովակ նկարել և աշխարհին ներկայացնել իրականությունն Արցախի մասին:

«Հասկացանք, որ պետք է նկարել ու պետք է լավ նկարել: Տեսահոլովակը մի քանի նպատակ ունի` հենց այդ Ֆարելի շարժումը լավ առիթ էր Ղարաբաղը ներկայացնելու համար: Նկարահանումները մի ամսից ավել տևեցին, ընթացքում, երբ պրակտիկորեն արդեն նկարահանումներն ավարտվում էին, վաղ առավոտից սկսում էինք մինչև ուշ ժամ նկարում: Մարդկանց դուր եկավ այս միտքը»,- ասաց նա: Լուսանկարչին միացավ ընկերը` Արսեն Բեգլարյանը, և ծնվեց We are happy from Karabakh –ը: Մտքերը, սեփական տեխնիկան ու գիտելիքները միացրին, ու ստացվեց արդյունքը:

Հարցին` ինչու՞ ընտրեցին «Ղարաբաղ» անունը, ոչ թե «Արցախ»-ը, Բալայանը պատասխանեց, թե քննարկումներ ունեցան և եկան եզրակացության, որ պիտի Ղարաբաղ լինի: «Գիտեք ինչ, «Արցախ»-ն աշխարհում այդքան ճանաչելի չէ: Ի սկզբանե մենք Ֆարելի տրամաբանությունից շեղվել ենք` էնտեղ քաղաքներն են նկարում, happy-ի տրամաբանությունից շեղվել ենք: Բոլորը քաղաքներն են նշում, ոչ ոք երկիրը կամ պետությունը չի նշում, եթե Ստեփանակերտ նշեինք, չէին իմանա, Արցախն էլ էլի ոչինչ չէր ասի, այսինքն` կլիներ հերթական ինչ-որ քաղաք, իսկ Ղարաբաղն ինքը քաղաքական ինչ-որ համուհոտ էր տալիս էս ամեն ինչին: Համ չէինք ուզում քաղաքականացված լինի, բայց մյուս կողմից` ուզում էինք, որ մարդիկ հասկանային` խոսքը Ղարաբաղի մասին է, էն պետության, որտեղ կռիվ է»,- ասաց նա:

Լուսանկարչի խոսքով` աշխարհում պատկերացնում են, թե Ղարաբաղում կրակոցներ են, քանդած, ավերած վիճակ, մարդիկ կան, ում երբ ասում ես` եկեք Ղարաբաղ, ասում են` «բա էդտեղ չեն կրակու՞մ», հենց այդ միֆը կոտրելու համար որոշեցին` պիտի լինի Ղարաբաղ, որ ասոցացվում է պատերազմի, վատ բաների հետ, ու լինի` happy, որովհետև Արցախը չի ասոցացվում բացասական ոչ մի բանի հետ: «Արցախը հայերի մոտ հաղթանակի հետ է ասոցացվում, իսկ մեզ հենց էդ հակասությունն էր պետք ցույց տալ` կոնֆլիկտ է, բայց մարդիկ երջանիկ են»,- ասաց նա` հավելելով, որ հիմնական նպատակն էր` ցույց տալ Ղարաբաղի դրական կողմը` այն կողմը, որ ոչ ոք չի տեսնում:

Բալայանը նշում է, թե Ղարաբաղի այդ լավ կողմը տեսնում են զբոսաշրջիկները, որ գալիս ու գնում են, և նրանք, ովքեր այստեղ են, մյուսները նման Ղարաբաղ չեն տեսնում: Տեսահոլովակի համար ընտրվել են մարդկանց, ովքեր կոլորիտային դեմքեր են, ընտրված են այն վայրերը, որոնք լուսանկարչի աչքով ֆիքսել է, Կադրերն արվել են Ստեփանակերտում, Շուշիում, Գանձասարում: «Փորձել ենք հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքել, ամփոփել այս տեսահոլովակում, փորձել ենք ամեն ինչ արտացոլել` մշակույթ, սոցիալական վիճակ»,- ասաց նա:

Տեսահոլովակի մյուս հեղինակը, ով նաև մոնտաժման աշխատանքներով է զբաղվել, Արսեն Բեգլարյանը նշեց, թե համատեղ աշխատանքը, իրար հասկանալն ավելի հեշտ ստացվեց, քանի որ Արեգ Բալայանի աշակերտն է եղել, ուսանել է նրա լուսանկարչական խմբում: «15 օր նկարել ենք 123 հոգու` 70 էպիզոդում, 15 օրից ավել էլ մոնտաժի վրա ենք ծախսել: Երեկ ներբեռնեցինք youtube, միանգամից 38 հազարից ավել դիտում ունեցավ: Ուզում ենք ցույց տալ, որ Ղարաբաղը մենակ կռիվ չի, նորմալ երկիր է, մարդիկ ուրախ են: Ադրբեջանի մեկնաբանություններն էդ տեսահոլովակի տակ ինչքան շատանում են, այնքան մեզ օգուտ է, դիտումներն են ավելանում, ուղղակի dislike- ները եթե շատանան, արդեն վտանգավոր է»,- ասաց նա:

Բեգլարյանը նշեց, թե ընդհանուր առմամբ իրենք սպասում էին, որ այդպես կլինի, ու այդպես էլ եղավ: Նրա կարծիքով` վատ չի, որ արձագանքել են ադրբեջանցիները, անգամ զարմանքի արտահայտություններ են եղել, որ թեպետ մշտապես լսել են` Ղարաբաղն աղքատ, վատ վիճակում է, սակայն պարզվում է, որ այդպես չէ: «Իրենք էլ են զարմանում, որովհետև իրենց մոտ Ղարաբաղի մասին էդ կարծիքն են տարածում, որ Ղարաբաղը քանդված է, մարդիկ գնում են, լքում երկիրը, սոված են: Այսինքն` տեսահոլովակը նպատակին ծառայեց, որ իրականությունն իմանան նաև իրենք` ադրբեջանցիները»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում