Աննախադեպ ձգձգումով (105 րոպե) Բրյուսելում բացվել է ԵՄ արտահերթ գագաթնաժողովը: Ձգձգման պատճառը եղել են անդամ երկրների միջև ԵՄ 7 տարի ժամկետով (2014-2020) միասնական բյուջեի ընդունման հարցի շուրջ պահպանվող տարաձայնությունները: Միասնական բյուջեի հաստատումը ներառված է գագաթնաժողովի օրակարգում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հանդիպումը նախագահող ԵՄ խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյը հանդիպմանը ներկայացրել է բյուջեի փոխզիջումային նախագիծ: Դրա հիմնական դրույթը նոր բյուջեի ծավալը 75 միլիարդ եվրոյով մինչև 973 միլիարդ կրճատելն է, համեմատած Եվրահանձնաժողովի մշակած նախագծի հետ:
Մի շարք երկրներ այդ կրճատումը դեռևս անբավարար չեն համարում, մյուսները համոզված են, որ բյուջեի ծավալը ծայրաստիճան շատ է կրճատվել, և որ այն պետք է մեծացվի:
Այս գագանթաժողովի հաջողության շանսերը մեծ չեն: Նման բարդ իրավիճակի պատճառն այն է, որ գագաթնաժողովի բացման պահին ԵՄ ավանդական տանդեմը՝ Գերմանիան և Ֆրանսիան, չեն կարողացել բյուջեի վերաբերյալ միասնական դիրքորոշում մշակել:










































