Friday, 19 06 2026
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Գալուստ Սահակյան` ԲՀԿ-ն քաղաքական ավանտյուրայի մոտեցում ունի. մամուլ

Ազգային ժողովում ընդդիմադիր ՀԱԿ, Դաշնակցություն, «Ժառանգություն» և այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների համատեղ հրավիրված արտահերթ նիստը, ինչպես հայտնի է, Հանրապետականը տապալեց` քվորում չապահովեցին: Երեկ «Հրապարակ»-ը ներկայացրել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ զրույցի մի մասը, այսօր տպագրել է մնացածը, որտեղ ՀՀԿ փոխնախագահը ներկայացնում է իրենց դիրքորոշումը:

– Նախևառաջ ես համոզված եմ, որ իրենք (ընդդիմությունը) իրենց ուժերը չեն կարողանում համակենտրոնացնել, ուր մնաց, որ մենք ինչ-որ տեղ մոտեցումներ ցուցաբերենք և ամբիոն տանք, որ իրենք կարողանան իրենց միտինգային բրաունները նորից մեկ անգամ փաթաթեն մեր ժողովրդի վզին… Եթե մեզ խնդիր լինի ԸՕ-ի փոփոխություն անենք, ուրեմն կանենք, մենք բավականին մտածված այդ փոփոխություններն արել ենք, հարցրել ենք ժողովրդավարական բոլոր կենտրոններից, դա տևել է մոտ 1.5 տարի:

– Հա, բայց ԲՀԿ-ի աջակցության շնորհիվ, որը հիմա ասում է, որ այդ փոփոխություններին համաձայնել են, որովհետև կոալիցիայի անդամ են եղել, այսինքն` ստիպված են համաձայնել, իսկ այժմ հասկանում են, որ դա ճիշտ չէ:

– Ես չեմ մտածում, որ ԲՀԿ-ն վախկոտ է և, կոալիցիայի անդամ լինելով հանդերձ, գնացել է էդ ճանապարհով: Երեկ վախենում էին, ստիպված էին, էսօր ստիպվա՞ծ չեն: Էդ տրամաբանությամբ չեն գնում, դա քաղաքական ավանտյուրայի մոտեցում է: Եվ կարելի է ասել` երեկ վախենում էինք, էսօր համարձակ ենք դարձել: Էնպես որ, նման մոտեցումները չեն կարող թիրախային դարձնել, իրենց թվում է` մենք պետք է գանք մի երկու օր, բան պետք է գանք-քննարկենք, ու հետո ձախողվի իրենց մոտեցումը, և նորից առաջ ընթանանք, մենք էդ ժամանակը չունենք: Եթե իրենք արդեն ընկել են մի դաշտ, որը քարքարոտ է, և խութերը չեն կարողանում տրամաբանել, հերկել, ձևել, չափել, դա չի նշանակում, որ մենք պետք է մեր գործիքները տանք իրենց, որպեսզի իրենք կարողանան, նորից կենդանության նշաններ ցույց տան:

– Եթե իսկապես մտահոգվելու առիթ չունեք, ապա շանս տայիք ընդդիմությանը, և թող հասարակությունը տեսներ, ինչպես Դուք եք ասում, ինչքան անիմաստ նախաձեռնություններով է հանդես գալիս ընդդիմությունը:

– Նախևառաջ նման խնդիրները, որը քննարկում ենք, հասարակական կազմակերպություններ էլ ենք հրավիրում, ճանապարհ ենք անցկացնում մեր մոտեցումները և նոր բերում ենք օրենսդրական դաշտ, մենք շանս տվողներ չենք, մենք առաջ գնացող, վճռական ուժ ենք և շանս տալու ժամանակ էլ չունենք: Եթե անպատասխանատու ձևերով իրենք քաղաքական դաշտի փեշերում փորձում են նոր ունդեր ցանել կամ հնձել, դա, բնականաբար, շատ վտանգավոր եղելություն է: Էնպես չի, որ մենք պետք է վախենանք, մեր վախը վաղուց չափել են:

– Այո, չեք վախենում, որովհետև, ինչպես բոլոր ոլորտներում, քաղաքականությունում էլ մենաշնորհ ունեք և ոնց կուզեք, այնպես էլ կանեք:

– Մենք չենք վախենում վառոդի ծխից, իսկ իրենք ծուխ էլ չեն տեսել, ընդհանրապես ամբողջ ընդդիմության դաշտը, և թող չփորձեն մեր մոտեցումների դաշտում փորձարկեն:

– Իսկ գուցե վախենում էիք, որ ձեր միջի «ընդդիմադիրները» կաջակցեն խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերին, ինչպես շատերն արեցին Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության ժամանակ:

– ՀՀԿ-ի վախը պատերազմի դաշտում է չափվել, ամբողջ նորանկախ պետության ճանապարհին: Վախկոտների և ոչ վախկոտների խնդիր չէ, պարզապես կան վճռական ուժեր և կան սնանկ, սեթևեթող, իշխանություն ցանկացող ուժեր, և մի մտածեք, որ մենք ինչ-որ մարդկանց ճանապարհը փակում ենք, որովհետև վախենում ենք: Ճանապարհները փակում ենք, որպեսզի հասարակությունը ժանտախտի մեջ չմահանա:

– Ախ, դուք հասարակության մասին եք այդքան մտածում…

– Բա քեզ թվում է քո մասին ենք մտածո՞ւմ, բա մենք ճանապարհ ենք անցել, ըտենց լիրիկական, հապճեպ խոսակցությունների ճանապարհը մեր մոտիվներին չի վերաբերում: Եթե բոլորը մտածում են իրենց պապաների, զավակների, չգիտեմ ինչի մասին, մենք մտածում ենք էս ազգի մասին, և ազգի ճանաչողները չեն կարող հատվածական կամ եսիմ… լրագրողների ճաշակով, վառոդի հոտ չտեսած քաղաքական ուժերի ճաշակով ճանապարհ անցնել:

– Ընդդիմությունն ու լրագրողները ազգի թշնամի՞ն են, մենակ դուք եք, չէ՞, մտածում ազգի մասին:

– Ընդդիմությունն ազգի թշնամին չէ, ընդամենը կարող է ազգի բարիքներից օգտվել, բայց ազգի արժեքների և արժանապատվության ճանապարհով չի կարող իր խնդիրները լուծելի դարձնել: Այնպես որ, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, և դու էլ լրագրող ես, չի կարելի` էդքան ընդդիմադիր, թունավոր հարցադրումներիդ շարքը փոխի, մի քիչ Թումանյան, Չարենց, նույնիսկ կարող ես Սիամանթո կարդալ, որպեսզի որակդ բարձրացնես:

– Օրինակ ո՞ր գործը կարդամ, որ հասնեմ ՀՀԿ-ականների մակարդակին:

– Քանի ձեռքից եմ վառվել, վառվել ու հուր եմ դառել… Դու ինձ հարցնում ես` վախենո՞ւմ է ՀՀԿ-ն: Էս պետության ամբողջ կեցվածքը, ազգային ներշնչանքը, ամեն ինչը կապված է նաև ՀՀԿ-ի հետ, իսկ դու, փոքրիկ լինելով և դատողության կաղապարների մեջ, փորձում ես սեթևեթել և հասկացնել ինչ-որ այլախոհ, այլազգային ՀԱԿ-ից կամ չգիտեմ ինչի` ԲՀԿ-ի մասունքներից վախեցող մի կուսակցություն կա, և դա ՀՀԿ-ն է:

– Պարոն Սահակյան, ազգի մասին մտածելիս անհրաժեշտ պայմա՞ն է ընտրակարուսելների, ընտրակեղծիքների և այլնի գոյությունը: Սրա՞նք են ապահովում ՀՀԿ-ի բարձր որակն ու չափանիշները:

– Եթե քո հայրիկը քեզ դաստիարակել է ընտրակեղծիքներով կամ դրանցով, դա չի նշանակում, որ կարելի է ՀՀԿ-ականներին ըտենց ոգեշունչ խոսք ասել` ընտրակեղծիքների մեջ մեղադրել: Եթե մենք կեղծիքներ թույլ տված լինեինք, քու ծնունդը շատ բարենպաստ չէր լինի, նաև քու մտածողության տեր մարդկանց: Էնպես որ, դուք պիտի հաշվի առնեք, թե ում հետ ինչ եք խոսում, մեր արժեքային համակարգն ու ձեր փոքրոգի տրամաբանությունը և կիսագրագետ պեղումները չեն կարողանա արժեքավորել մեր մտածողությանը, ձևին ու տեսակին, քեզ ով որ սովորեցրել է, նրան հաղորդիր, որ էդպիսի հայր չեն լինում, մոտեցումները չի կարելի… զանգել քաղաքական գործչին և մտորումներն էնքան վճռորոշ դարձնել` էնքան անալի ու անհամ, անսպեղ, անպիտանի մոտեցումներով հարցադրումներ տալ Գալուստ Սահակյանին, էսքանը քեզ հերիք էր… 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում