Monday, 13 05 2024
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել

Հայաստանցիների ռուսամետության պատճառը Ռուսաստանում ծանոթ-բարեկամ միգրանտներն են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ սոցիոլոգիայի ամբոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։

-Պարոն Աթանեսյան, սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո բազմաթիվ սոցհարցումների և ընդհանրապես մամուլի մատուցած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի հասարակության մեծ մասը կողմ է Մաքսային միությանն անդամագրվելու որոշմանը: Ի՞նչ եք կարծում, հայ հասարակության, քաղաքական դաշտի այսօրինակ միապաղաղության մեջ ադյո՞ք չկա նաև Եվրամիության մեղավորությունը՝ նախքան սեպտեմբերի 3-ի որոշումը համապատասխան աշխատանք այստեղ չկատարելու իմաստով:

-Եվրամիությունը չունի խնդիր` խնդրելու և համոզելու իր հետ համագործակցել, քանի որ, հաշվի առնելով իր բացասական կողմերն ու ներքին խնդիրները, այնուամենայնիվ, հիմնականում գրավիչ է իր տնտեսական բարեկեցության, մշակույթի, օրենքի գերակայության, սոցիալական երաշխիքների, ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի տեսանկյունից: Հայտնի է, որ վերոնշյալ բոլոր չափանիշներով Մաքսային միության յուրաքանչյուր երկիր էապես զիջում է:

Ինչ վերաբերում է հայաստանյան հասարակության կողմնորոշվածությանը՝ ՄՄ և ապա Եվրասիական միությանը անդամակցելու որոշումն ընդունել է ՀՀ նախագահը: Նման դեպքում հայաստանյան հասարակությունն ընդհանուր առմամբ պասիվ էր մասնակցում նաև ՀՀ` Եվրամիության ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական գործընթացին` ասես կողքից դիտարկելով ՀՀ ղեկավարության գործողությունները: Հետևաբար, հայաստանյան հասարակությունը երկու դեպքում էլ պասիվ համաձայնողական դիրքորոշում էր որդեգրել: Ինչ վերաբերում է տարբեր հարցումների արդյունքներին այն մասին, թե հայաստանցիների մեծամասնությունն աջակցում է ՀՀ` ՄՄ-ին անդամակցմանը, ապա դա պայմանավորված է ոչ թե ՄՄ գրավչությամբ, այլ դրա հիմքում Ռուսաստանի Դաշնության էական դերակատարմամբ: Իր հերթին, հայաստանցիների էական մասի աջակցությունը ռուսաստանամետ կողմնորոշմանը բացատրելի է ՌԴ-ում ծանոթ-բարեկամ միգրանտներ ունենալու և այդտեղից դրամական ներհոսքեր ստանալու հանրահայտ և ՌԴ ղեկավարության կողմից բազմիցս շահարկված հանգամանքով, և որևէ կերպ չի հաստատում ՄՄ-ին անդամակցելու նպատակահարմարությունը:

-Որքա՞ն հեռու կարող է գնալ Ռուսաստանը՝ օգտվելով Հայաստանի այս տեսակ պահվածիքց. մենք լուռ ենք մնում՝ անգամ երբ ռուսաց լեզվին ավելի շատ դասաժամեր, ավելի մեծ կարևորություն տալու մասին հայտարարում են հենց Հայաստանի խորհրդարանում:

-Պետք է նշել, որ Հայաստանում, ի տարբերություն Մաքսային միության անդամ-պետություններ Բելառուսի և Ղազախստանի վերնախավի և հասարակությունների, ՌԴ հասցեին իրոք լրացուցիչ ենթարկվողականություն է ցուցադրվում, ընդ որում` մեր իսկ ներկայացուցիչների սեփական նախաձեռնությամբ: Այսպես, դեռ ՄՄ-ը չանդամակցած` ՀՀ ղեկավարությունը շտապեց առավելագույնս կրկնօրինակել ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմնորոշումն Ուկրաինայում տեղի ունեցող ճգնաժամի վերաբերյալ, մինչդեռ ՄՄ ներկայիս անդամ պետություններում` Բելառուսում և Ղազախստանում, հնչում էին ավելի զուսպ և հավասարակշռող կարծիքներ, որոնք ապահովում էին Ուկրաինայի հետ հարաբերությունների կայուն դրական համատեքստը: Մինչդեռ մենք, գրեթե անտեսելով Ուկրաինայի արևմտյան մասում և Կիևում ապրող մեր բազում հայրենակիցների շահերը և գրեթե չմտածելով հայ-ուկրաինական հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին, շտապեցինք ուղղակիորեն ստորագրել աշխարհում մեկուսացվող հակաուկրաինական պուտինական դիրքորոշումների տակ:

Հայաստանյան քաղաքական վերնախավի` սեփական նախաձեռնությամբ ազգային ինքնասիրությունը ոտնահարող ենթարկվողականության մեկ այլ վառ օրինակն է ԱԺ-ում ռուսաստանցի լրագրող, հեռուստահաղորդավար Դ. Կիսելյովին ցուցադրված, սեփական ընթացակարգերը սեփական նախաձեռնությամբ արհամարհող ընդունելությունն ու լրագրողի` հայաստանցիներին մեղադրելը ռուսերենի չիմացության մեջ: Փաստն այն է, որ ՌԴ իշխանությունները և ՀՀ ՄՄ-ին անդամակցությունը չեն ենթադրում մեր պատգամավորների ինքնաստորադասման դրսևրումներ ռուսաստանցիների, այդ թվում` լրագրողների առջև: Վերջինս, ինչպես նաև նման քայլերը, որոնք հավանաբար կլինեն նաև ապագայում, հուսամ, անընդհատ կբախվեն հայաստանցիների առաջադեմ մասի ազգային ինքնասիրության բարձր զգացմունքին և չեն նպաստի ըմբռնողական վերաբերմունքին ՀՀ` ՄՄ-ին անդամակցման նպատակահարմարության խոստումների վերաբերյալ:

Ի դեպ, չնայած Դ. Կիսելյովի` որպես լրագրողի հանդեպ մասնագիտական հիմքեր ունեցող հին հակակրանքիս և իր ելույթի վերաբերյալ միանգամայն բացասական վերաբերմունքիս` պետք է համաձայնել, որ մեզանում ռուսաց լեզվի չիմացությունը հպարտանալու տեղիք իրոք չի տալիս: Ավելին` հայաստանցիների շատ փոքր տոկոսն է գրագետ խոսում և գրում իր մայրենի` հայերեն լեզվով: Հասարակության համապարփակ անգրագիտացումը, որը մշտապես ցուցադրվում է վերնախավի և զանգվածային լսարանի կողմից ինչպես մասնագիտական, այնպես էլ առօրյա գրավոր և խոսակցական մակարդակներում, պետք է ահազանգվեր առաջին հերթին սեփական միջոցներով:

-Ի՞նչ դասեր Հայաստանի հասարակության այս վիճակից (կարծես Մաքսային միությանն անդամագրվելու լուռ համաձայնությունից) պետք է քաղեն արտաքին խաղացողները:

-Կարծում եմ` նման դասեր առաջին հերթին պետք է քաղենք մենք ինքներս։ Հայաստանը հետխորհրդային պատմության գրեթե բոլոր տարիներին, միջազգային վարկանիշային կազմակերպությունների համաձայն, մարդու իրավունքների գերակայության, քաղաքացիական ազատությունների տեսանկյունից գերազանցում էր ՄՄ բոլոր անդամ-պետություններին, սակայն այժմ այդ ազատությունները հեշտությամբ մի կողմ են նետվում` հօգուտ ինքնակալական վարչակարգերով ղեկավարվող ՄՄ երեք պետությունների հետ միավորման, այն էլ` ի սկզբանե ստորադասված, «փոքր եղբոր» կարգավիճակով, որի առջև լրացուցիչ պայմաններ են դնում Եվրամիության ասոցացման այլընտրանք չունեցած Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները: Բոլորին պարզ է ՄՄ-ը ՀՀ-ի անդամակցման իրական պատճառը` ՀՀ անվտանգության կախվածությունը ՌԴ երաշխիքներից: Սակայն ՀՀ իշխանությունները չպետք է թույլ տան այլոց հատելու այդ շեմը` հստակություն մտցնելով մեր անդամակցման չափորոշիչների հարցում, և ապահովելով ՀՀ գերակայությունների մնայունությունն ու ազգային շահերի ու ինքնության սկզբունքային պաշտպանվածությունը ցանկացած միությանն անդամակցման պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում