Հինգ տարվա լռությունից հետո երգչուհի Սելին Դիոնը վերադառնում է բեմ: Վերջերս կանադացի երգչուհին նկարահանել է նոր տեսահալովակ Sans Attendre ալբոմի Le Miracle երգի հիման վրա: Տեսահոլովակը նկարահանվել է երգչուհուն հատուկ ոճով. ոչ մի ավելորդություն, միայն մարդիկ և բնություն:
Ոչ մեկի համար գատնիք չէ, թե ինչ պահանջկոտ է երգչուհին իր շրջակա միջավայրի հանդեպ: Օրինակ՝ իմանալով, որ խոնավությունը լավ է ազդում ձայնի վրա, համերգներից առաջ երգչուհին կարգադրում է խոնավեցնել իր հանդերձարանը:
Նշենք, որ հաջորդ տարի երգչուհին թողարկելու է Water And A Flame ալբոմը:







































