Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային հայտնի Goal.com կայքը, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն համաձայնության է եկել «Դինամո Զագրեբ»-ի հետ թիմի 16-ամյա ֆուտբոլիստի՝ Ալեն Հալիլովիչի տրանսֆերային իրավունքների ձեռքբերման վերաբերյալ:
Հաղորդվում է, որ բացի «Սիթի»-ից՝ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը:
Հատկանշական է, որ Հալիլովիչն ամենաերիտասարդ խաղացողն է, որը պաշտոնական խաղ է անցկացրել «Դինամո Զագրեբ»-ի կազմում:






































