Անգլիական «Տոտենհեմ»-ի նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը մեկնել է Ուկրաինա, որտեղ բանակցություններ է վարել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ իր՝ Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:
Հաղորդվում է, որ Ռեդնապը վերջնական որոշում է կայացնելու մինչև այս շաբաթվա ավարտը:







































