MarkMonitor ընկերությունը հետազոտություն է կատարել, որի համաձայն` առցանց խանութների 5 գնորդից մեկը կեղծ ապրանքներ է ձեռք բերում։ Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Հետազոտության արդյունքներով` համացանցից օգտվողների 20 %-ը Եվրոպայում և ԱՄՆ-ում զեղչով դիզայներական արտադրանք որոնելիս հայտնվում են խարդախ կայքերում:
«Խարդախ օնլայն-կազմակերպությունները գրավում են գնորդներին, իսկ իրական բրենդներն այդ պատճառով եկամուտ են կորցնում»,- ասել է MarkMonitor-ի մարքեթինգի գծով տնօրեն Ֆրեդերիկ Ֆելմանը:
Վերջերս Չինաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները հատուկ ծրագիր են իրականացրել` կեղծ պայուսակներ արտադրող ընկերությունների խարդախ գործունեությունը բացահայտելու համար, ինչի արդյունքում 73 մարդ ձերբակալվել է:
Ապօրինի կազմակերպությունը, որի եկամուտը գնահատվել է $ 797 մլն, գտնվել է Չինաստանում և ներառել է Louis Vuitton-ի, Coach-ի և Hermes-ի կեղծ արտադրանք վաճառող 37 կայք:
Բրիտանացի գիտնականները ստեղծել են մարդու մարմնի ճշգրիտ չափերը վերցնող սարք, որը, ինչպես նրանք հույս ունեն, շատ կօգնի համացանցով հագուստ ընտրելիս և գնելիս, նշանակում է` կմեծացնի այդ ճյուղում հագուստի վաճառքի ծավալը:











































