Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Բեպե Մորատան հայտարարել է, որ թիմի՝ Չեմպիոնների Լիգայում ունեցած հաջողությունը լավ կանդրադառնա ակումբի տրանսֆերային գործողություններին:
Իտալական թիմը ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել: Այդ դիրքի հավակնորդներից մեկը Դիդիե Դրոգբան է:
Խոսելով Դիդիեի մասին՝ Մորատան ասաց. «Ձմռանը մենք հարձակվող ձեռք կբերենք: Ինչ վերաբերում է Դիդիե Դրոգբայի հնարավոր տեղափոխությանը, ոչինչ չեմ բացառում»:







































