Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն հայտարարեց, որ հպարտանում է իր՝ «արիստոկրատներ»-ի հետ աշխատանքով.
«Հպարտ եմ, որ աշխատել եմ «Չելսի»-ում: Այս ակումբն իմ երկրորդ տունն է, այդ իսկ պատճառով դժվար է հրաժեշտ տալ:
«Չելսի»-ում աշխատանքը մեծ պատիվ է ինձ համար: Այս հիշողությունները միշտ կմնան իմ սրտում»,- Դի Մատեոյի խոսքերը մեջբերում է BBC-ն:






































