Good Night Lamp ինտերնետ-սարքի ստեղծողները որոշել են կրճատել հարազատ մարդկանց միջև հեռավորությունը,- հաղորդում է Gizmag-ը:
Նոր գյուտը սեղանի լամպերի հավաքածու է, որոնք պետք է բաժանել հարազատներին կամ ընկերներին, և համացանցին միացված լամպերը կսկեն «շփվել» միմյանց հետ:
Երբ մեծ լամպը միացվի կամ անջատվի, հարազատների տներում գտնվող «փոքր լամպերը» կանեն նույն բանը՝ հիշեցնելով այն մասին, որ այդ պահին նրանց հարազատ մարդը տուն է եկել, արթնացել է կամ պառկում է քնելու, նույնիսկ եթե նա գտնվում է աշխարհի մյուս ծայրում:
Անսովոր լամպը ստեղծել է դիզայներ Ալեքսանդրա Դեշամպ-Սոնսինոն: Դրանք վաճառքի կհանվեն 2013 թ. սկզբներին:










































