La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ «Յուվենթուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ջորջո Կելինին կարող է բաց թողնել «Միլան»-ի դեմ Ա Սերիայի շրջանակներում առաջիկա կիրակի օրը կայանալիք խաղը: «Չելսի»-ի դեմ (3:0) խաղում Կելինին ստացել է ազդրի վնասվածք:
Թուրինյան ակումբի ֆուտբոլիստը վերականգնման արագացված կուրսեր է անցնում՝ իր թիմին կարևոր ստուգատեսում օգնելու նպատակով:
Եթե Կելինին չհասցնի շարք վերադառնալ, ապա նրան կարող են փոխարինել Մարտին Կասերեսն ու Լուկա Մարոնեն:











































