Monday, 13 05 2024
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը

ԼՂ խնդրով բանակցում են Ռուսաստանն ու Ադրբեջանը

«ԼՂՀ իշխանությունը միշտ էլ հայտարարել է, որ բանակցային գործընթացին առանց Արցախի մասնակցության և առանց Ադրբեջանի հետ ուղիղ երկկողմ բանակցությունների, հարցին լուծում տալը անհնարին է և այդ տեսանկյունից Բակո Սահակյանի ասածի մեջ նորություն չկա»,- անդրադառնալով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ արած հայտարարություններին` կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Մելիքյանը նկատեց, որ Արցախի իշխանությունների հորդորները տեղ չեն հասնում, և դա հավասարապես վերաբերում է ոչ միայն ԵԱՀԿ գործող նախագահին, այլև Հայաստանին և Ադրբեջանին:

«Կարծում եմ, որ պետք է մշտապես և հստակ ասել, որ Մադրիդյան սկզբունքները պաշտոնապես Արցախի հետ չեն քննարկվել, Արցախը դրանց ձևակերպման հարցում մասնակցություն չի ունեցել»,- նշեց Մելիքյանը և հավելեց, որ նման բանակցային հիմքը օգտակար չի լինելու, և պետք է փոխել թե՛ օրակարգը և թե՛ տրամաբանությունը:

Խոսելով հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայ զինվորի մահվան մասին, որը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստանում գտնվելու ժամանակ, Արման Մելիքյանը նշեց. «Ինձ մոտ առաջացել է այն տպավորությունը, որ ինչպես Արցախը դուրս մղվեց ռեալ բանակցային գործընթացից, այդ նույն վիճակում այսօր աստիճանաբար հայտնվում է Հայաստանը: Կարծում եմ, որ կա որոշակի ներքին փոխհամաձայնություն Հայաստանի և Ռուսաստանի միջև, և այդ տեսանկյունից Ռուսաստանը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով փորձում է այդ փոխհամաձայնեցված տարբերակը համաձայնեցնել Ադրբեջանի հետ ևս»:

Ըստ Մելիքյանի` այսօր բանակցությունները վարվում են ռուսների կողմից հավանության արժանացած կարգավորման տարբերակի շուրջ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, իսկ Հայաստանն իր բոլոր հնարավոր զիջումները և դիրքորոշումը ռուսների հետ արդեն համաձայնեցրել է:

«Այդ է պատճառը, որ երբ կայանում է որևէ հանդիպում, որն արդյունք չի տալիս, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում անգամ փոխհամաձայնեցված հարցերի հետ կապված այնպիսի գործողություններ կատարել, որոնք ցույց կտան, որ այդ համաձայնություններն իր համար առոչինչ են: Եվ հայ զինվորի սպանությունն էլ դրա դրսևորումն է»,- նկատեց ԼՂ նախկին արտգործնախարարը և հավելեց, որ դա վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դեռևս համաձայնություն չի կայացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում