Վրաստանը կարող է ԵՄ լիիրավ անդամ դառնալ 5-10 տարի հետո, Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է Trend-ը:
Նա նաև նշել է, որ Վրաստանը դեռ չի կողմնորոշվել ԵՄ-ին անդամակցության հայտի ներկայացման ժամկետի հարցում:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ Վրաստանը երբ կարող է դառնալ ԵՄ լիիրավ անդամ՝ Ղարիբաշվիլին նշել է, որ «5 տարի հետո, հնարավոր է՝ 10»:
«Դա կախված է Վրաստանի առաջընթացից: Մենք լիովին հավատարիմ ենք բոլոր բարեփոխումների իրականացմանը՝ համապատասխանելու համար ԵՄ պահանջներին: Ես կարող եմ երաշխավորել, որ մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի կատարենք ԵՄ-ի բոլոր պահանջները»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք՝ ուրբաթ օրը Վրաստանը ստորագրել է ԵՄ-ին ասոցացման մասին համաձայնագիրը: