Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը Սանկտ Պետերբուրգում կքննարկի Աֆղանստանի խնդիրները: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով միջոցառման կազմակերպիչներին:
Խորհրդի անդամները կքննարկեն Աֆղանստանի իսլամական հանրապետությունից կոալիցիոն ուժերի դուրս բերման հետևանքները: Կքննարկվի նաև անվտանգության համակարգի օրենսդրական և կազմակերպչական ամրապնդման միջոցառումների հարցը: Այդ միջոցառումների ընդունումն ուղղված է հանրապետությունում իրադրության հնարավոր սրման դեմ:
Բացի այդ՝ հանդիպման օրակարգում ներառված է ՀԱՊԿ խոհրդարանական վեհաժողովի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հետ փոխգործակցության հարցը՝ կատարելու ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության ապահովման հանձնարարությունները:










































