Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հովհաննես Մանուկյանը վարչապետի՝ իշխանավորների նվաստացումն արգելող հանձնարարականի մասին

«Դուք վարչապետի ասածը չեք ընկալել ամբողջության մեջ և այն կոնտեքստում, ինչ ասված էր: Բացարձակ, քաղաքացիական հասարակությանը, քաղաքացիական միավորումներին, հանրության իրավունքների սահմանափակմանը չէր ուղղված: Ընդամենը ուղղված էր նրան, թե ինչպես պիտի հանրությունը, մարդիկ, քաղաքացիները իրենց սահմանադրական իրավունքները, ազատությունները ռեալիզացնեն»,- ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես է պատրաստվում կատարել վարչապետի երեկվա հանձնարարականը, որը վերաբերում էր ակտիվիստների կոմղից նախարարների ու պատգամավորների վրա մանրադրամներ նետելուն և, վարչապետի ձևակերպմամբ, իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու փորձերին:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստը սկսելուց առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով. «Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը: Ինչպես, օրինակ, պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ: …Ուստի հանձնարարում եմ արդարադատության նախարարին ու ոստիկանապետին՝ քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպչական»:

«Ես Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը պատրաստվում եմ կատարել հստակ, ինչպես որ հանձնարարված է: Պետք է սահմանված ժամկետում ուսումնասիրենք համաշխարհային փորձը, հասկանանք մեր օրենսդրության բացերը և փորձենք մեր Սահմանադրության և համաշխարհային փորձի լավագույն պրակտիկայի վրա ստեղծել օրենսդրական այնպիսի կարգավորումներ, որոնք մի կողմից կապահովեն պատշաճ իրավական հիմք համապատասխան իրավունքների և ազատությունների իրագործման համար և միևնույն ժամանակ կստեղծեն այնպիսի իրավիճակ, որ ուրիշի ազատությունները և իրավունքները ևս չխաթարվեն»,- հավելեց նախարարը՝ միաժամանակ նկատելով, որ «այդ իրավունքներն ու ազատությունները սահմանված են Սահմանադրությամբ, և որևէ մեկը, այդ թվում և արդարադատության նախարարը չի կարող հայտնագործել այնպիսի օրենքներ, որոնք կարող են սահմանափակել այդ իրավունքները: Դա անհնար բան է: Մենք ունենք կայացած սահմանադրաիրավական համակարգ, որը բնականաբար թույլ չի տա նման օրենքների գոյությունը մեր իրականության մեջ»:

Արդարադատության նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների միջոցով ցուցմունքներ կորզելուն, պայմանական վաղակետ ազատման հանձնաժողովի գործունեությանը: Նախարարի խոսքով՝ այդ խնդիրներն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում են, և առաջիկայում հանրության համար նկատելի կլինեն արդյունքները:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում