Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին «Անդերլեխտ»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Փլեյ-օֆֆ դուրս գալը արժանի պարգև է խաղացողներիս համար: Մենք կատարեցինք այս մրցաշրջանի մեր գլխավոր առաջադրանքներից մեկը: Ու շատ լավ է, որ դա կարողացանք անել խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ:
Թիմը շատ լավ տեսք ուներ այս դժվարին խաղում: Սկզբում նկատվում էր որոշակի շտապողականություն, չէր բավականացնում հարվածի ճշտությունը:
Երբ երկու գոլ խփեցինք, մի քիչ հանդարտվեցինք, սակայն բարեբախտաբար ամեն ինչ լավ ավարտվեց թիմի համար:
Նշեմ նաև, որ Մեքսեսը ֆանտաստիկ գոլ խփեց: Ի սկզբանե մտածում էի, թե գնդակը շեղ կընթանա, բայց, ի զարմանս ինձ, այն հայտնվեց դարպասում», – Ալեգրիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:







































