«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, ում գլխավորած թիմին արդեն երկրորդ անգամ չի հաջողվում Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ անցնել, չի կարծում, թե կհեռացվի զբաղեցրած պաշտոնից:
«Ես չեմ վախենում «Մանչեսթեր Սիթի»-ի աշխատանքից հեռացվելու փաստից: Եթե դուք կարծում եք, որ ընդամենը 2 տարի առաջ ձևավորված թիմն ու ակումբն արդեն պետք է Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնան, սխալվում եք:
Ուշադրությո՛ւն դարձրեք «Չելսի»-ին. նրանք 10 տարի թիմ էին ձևավորում և իրենց լավագույն տարիները չկարողացան Չեմպիոնների Լիգայի հաղթող դառնալ: Սակայն այն ժամանակ, երբ ոչ ոք չէր սպասում, լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները նվաճեցին մրցաշարի հաղթողի տիտղոսը»,- նշել է Մանչինին:







































